ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հանդիպում-քննարկում Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» և «Սաքսեն Վասսեր» ընկերությունների միջև

18.07.2022 Հանդիպում-քննարկում Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» և «Սաքսեն Վասսեր» ընկերությունների միջև
Հուլիսի 18-ին Ջրային կոմիտեում կազմակերպվել էր քննարկում՝ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության և «Սաքսեն Վասսեր» անկախ տեխնիկական աուդիտորական ընկերության մասնակցությամբ։

Քննարկմանը ներկա էին Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանն ու Մարտիրոս Նալբանդյանը, Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը, Խորհրդական Գոռ Մելիքսեթյանը, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության և «Սաքսեն Վասսեր» անկախ տեխնիկական աուդիտորական ընկերության ներկայացուցիչներ և Ջրային կոմիտեի մասնագիտական ու աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Հանդիպման ընթացքում Անկախ տեխնիկական աուդիտորական (ԱՏԱ) ընկերության կողմից ներկայացվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության 5-րդ պայմանագրային տարվա աուդիտի հաշվետվության հիմնական արդյունքները, որոնց շուրջ ծավալվել է աշխատանքային քննարկում։

Նշենք, որ տեխնիկական աուդիտի հիմնական նպատակը «Վեոլիա Ջուր» ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրի կատարողական չափանիշների ապահովման ընթացքի մոնիտորինգն է, ինչպես նաև՝ վարձակալի կողմից բազիսային տարվա տվյալների հաշվետվության ուսումնասիրությունը և աուդիտը, տեխնիկական, շահագործման և պահպանման, կառավարման ամենամյա աուդիտի իրականացումը և այլն:
















« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ