ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ներկայացնում ենք «Կոտայք» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները

08.07.2020 Ներկայացնում ենք «Կոտայք» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները
Շարունակելով ներկայացնել 2020 թվականի ոռոգման շրջանին ընդառաջ «Ջրառ» ՓԲԸ-ի և 15 ջրօգտագործողների ընկերությունների կողմից իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները, ստորև կանդրադառնանք «Կոտայք» ՋՕԸ-ին։

2020 թվականի ոռոգման շրջանին ընդառաջ՝ անկախ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից և դրանով պայմանավորված արտակարգ դրությունից, ինչպես նաև բարդ եղանակային պայմաններից, «Կոտայք» ՋՕԸ-ն իրականացնում է գարնան նախապատրաստական ծավալուն աշխատանքներ՝ ոռոգման ջրի համակարգում խնդիրները շտկելու և ջրօգտագործողների պատշաճ ջրամատակարարումն ապահովելու համար:

«Կոտայք» ՋՕԸ-ի բոլոր 5՝ «Ջրվեժ-Ձորաղբյուր», «Եղվարդ», «Նաիրի», «Գառնի» և «Հրազդան» տեղամասերում կատարվել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասում տարբեր ծավալի, կախված կլիմայական գոտիականությունից:

Ըստ 2020 թվականի ոռոգման շրջանի գարնան նախապատրաստական աշխատանքների արդյունքների ամփոփման, ունենք հետևյալ պատկերը՝

Մաքրում.

Մեքենամեխանիզմով՝ 4,6կմ,
Ձեռքով՝ 63,6կմ:

Ինչպես նաև՝

Ներտնտեսային ցանց՝ 43,1կմ,
Միջտնտեսային ցանց՝ 25,1կմ: 

Նորոգում.

Ներտնտեսային ցանց՝ 57,2կմ,
Միջտնտեսային ցանց՝ 14,3կմ,
Պոմպակայան՝ 9 հատ,
Հիդրոտեխնիկական կառույցներ (ՀՏԿ)՝ 49 հատ,
Փոխարինվել է շուրջ 1700 գծ/մ տարբեր տրամաչափի խողովակաշարեր:


Ընդհանուր առմամբ «Կոտայք» ՋՕԸ-ի սպասարկման տարածքներում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

1.Քանաքեռի, Ողջաբերդի ջ/կ-ների պոմպերի և հիմքերի վերանորոգում:
«Պտղնի N1» և «Պտղնի N2» ջ/կ-րի ապամոնտաժված պոմպերի, էլ. շարժիչների և էլ. վահանակների մոնտաժման աշխատանքներ: Պտղնի N1 ջ/կ-ի մղման խողովակաշարի 10 կոմպենսատորների հիմնանորոգման աշխատանքներ:

2. Կոտայքի և Գառնու մայր ջրանցքների, Նաիրի դոտացիոն ջրանցքի մաքրման, բետոնային վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ, ջրանցքների դյուկերային հատվածի հիմնանորոգում և փականների փոխարինում, դյուկերների՝ 9 կոմպենսատորների հիմնանորոգում: «Արզնի-Շամիրամ» ջրանցքի Արզնի ճյուղի, «Զովքի N1» ջ/կ-ին մոտեցնող ջրանցքի մաքրման և նորոգման աշխատանքներ։ Արզնի ճյուղ միջտնտեսային ջրանցքի, МУ-2 բաժանարարի, Արզնի ն/տ ցանցի Р2 բաժանարարի մաքրում, բերվածքների տեղափոխում և ընթացիկ նորոգումներ։ Բջնի համայքի N1 ջրբաժանի բետոնյա կիսախողովակների փոխարինում նորով:

3. Կապուտանի ակվեդուկի (ջրանցույց) հիմնանորոգում:

4.Եղվարդ համայնքի մայր առվի (120մ) հիմնանորոգում՝ ամբողջական բետոնապատման միջոցով:

5. «Եղվարդ - 1», «Եղվարդ - 2» և «Եղվարդ - 3» ն/տ տեղամասերի առուների մաքրում: «
Եղվարդ 3 ն/տ տեղամասի ջրավազանի, «Գյուղամիջյան առու - 1», «Գյուղամիջյան առու - 2» բաժանարարների մաքրում: Քանաքեռավանի, Մրգաշենի, Զովունի, Պռոշյան, Քասախ, Թողենիք, Կարենիս, Գառնի, Գողթ, Հացավան, Բջնի, Արզական համայնքների առուների և ջրատարերի մաքրում, վերանորոգման բետոնային աշխատանքներ: Նոր Գեղի համայնքի այգիները սպասարկող Զորավան, Նոր Արտամետ համայնքների՝ ն/տ ցանցերի խողովակաշարերի հիմնանորոգում, փականների փոխարինում:

6.«Քասախ» ն/տ տեղամասի ջրատար խողովակաշարի հիմնանորոգման շնորհիվ, որը չի գործել 1992թ.-ից ի վեր, ջրամատակարարում են ստացել շուրջ 100 տնային տնտեսություններ:

7.Կոտայքի ջրանցքի գլխամասային թունելի նորոգման աշխատանքներ:

«Կոտայք» ՋՕԸ-ի բարձր պատասխանատվության, բարեխիղճ և որակով կատարված աշխատանքերի շնորհիվ ջրօգտագործողներն ապահովված են ոռոգման ջրով։
 
 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ