ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Տավուշ» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները

05.07.2020 «Տավուշ» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները
2020թ.-ի ջրօգտագործման պլանով Իջևանի տեղամասում նախատեսվել է ոռոգել 173.3 հա՝ մեխանիկական եղանակով (Աչաջուր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Այգեհովիտ, Լուսահովիտ, Խաշթառակ) և 180.6 հա՝ ինքնահոս եղանակով (Կիրանց, Բերքաբեր, Աճարկուտ, Խաշթառակ, Դիտավան, Աչաջուր, Գանձաքար, Գետահովիտ, Լուսաձոր, Այգեհովիտ)։

Այդ կապակցությամբ Իջևանի տեղամասում իրականացվել է՝

1. ոռոգման ցանցի մաքրում ձեռքով՝ 31,9կմ,
2. ոռոգման ցանցի նորոգում՝ 11,7կմ,
3. ՀՏԿ-ների և ջրաչափական դիտակետերի նորոգում՝ 8 հատ,
4. մեքենա-մեխանիզմների նորոգում՝ 2 հատ:

Մաքրման և վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ջրատարները մաքրվել են ջրաբերուկներից և տիղմից։ Արդյունքում ոռոգման ջրով ապահովվել են՝

1. Այգեհովիտի ջ/կ-ին մոտեցնող ջրանցքը՝ մարտի 20-ից,
2. Խաշթառակի ջրանցքը՝ ապրիլի 5-ից,
3. Սրանոցի ջրագիծը՝ ապրիլի 1-ից,
4. Բերքաբերի ջրանցքը՝ ապրիլի 7-ից,
5. Գետահովիտի ջրանցքը՝ մարտի 5-ից:

Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Նոյեմբերյանի տեղամասում։ Կարգաբերվել են «Զեյթուն 1» պոմպակայանի հեռակառավարման բջիջները, նորոգվել է ճնշումային խողովակաշարի վթարված հատվածը։ Այստեղ նույնպես իրականացվել են մաքրման և նորոգման աշխատանքներ միջտնտեսային և ներտնտեսային համակարգում (Զեյթուն-Հաղթանակ ջրանցքի ձախ ճյուղ, Դեբեդավանի ջրանցք, Զեյթուն-Հաղթանակ 1-ին աստիճանի ինքնահոս ջրանցք, Լալվարի ջ/կ մոտեցնող ջրանցքներ, գլխամասեր, Հաղթանակ ջ/կ-ի հեռացնող ջրանցք, Զեյթուն-Հաղթանակ 2 ջրանցքի աջ ճյուղ, Բագրատաշենի ներքին ցանց, Լճկաձորի ջ/կ ճնշումային խողովակաշար)։

Աշխատանքների հիմնական մասի ավարտից հետո Նոյեմբերյանի տեղամասում առկա է հետևյալ պատկերը՝

• ոռոգման ցանցի մաքրում ձեռքով՝ 70կմ,
• ոռոգման ցանցի մաքրում մեխանիզմով՝ 9կմ,
• ոռոգման ցանցի նորոգում՝ 7,6կմ,
• ՀՏԿ-ների և ջրաչափական դիտակետերի նորոգում՝ 8 հատ,
• պոմպակայանների և խորքային հորերի նորոգում՝ 6 հատ,
• մեքենա-մեխանիզմների նորոգում՝ 3 հատ։

Տավուշի մարզի Բերդ, Տավուշ, Ն.Կ.Աղբյուր, Վ.Կ.Աղբյուր, Մովսես, Պառավաքար, Վարագավան, Վ.Ծաղկավան, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Չինարի համայնքների ջրօգտագործողներին սպասարկող «Ուտիք» տեղամասում իրականացվել են ոռոգման համակարգերի՝ 40կմ երկարությամբ ջրանցքի մաքրման, 32կմ երկարությամբ նորոգման, ՀՏԿ-ների և ջրաչափական դիտակետերի (45 հատ) նորոգման աշխատանքներ։ Բոլոր ենթատեղամասերում կատարվել են ոռոգման միջտնտեսային և ներտնտեսային ջրավազանների մաքրման աշխատանքներ, վերականգնվել են վաքերի կցատեղերի քայքայված բետոնները։ Նորոգվել կամ տեղադրվել է ընդհանուր թվով 40 չուգունե փական։

Սույն թվականի ապրիլի 1-ից տեղամասում սկսվել է ջրամատակարարման գործընթացը։

Ամփոփելով 2020թ.-ի ընթացքում «Տավուշ» ՋՕԸ-ում փետրվար-մայիս ամիսներին իրականացված գարնան նախապատրաստական և հիմնական միջոցների ընթացիկ վերանորոգման աշխատանքները, առկա է հետևյալ պատկերը՝

• ոռոգման ցանցի մաքրում ձեռքով՝ 141,9կմ,
• ոռոգման ցանցի մաքրում մեխանիզմով՝ 9,0կմ,
• ռոգման ցանցի նորոգում՝ 51,3կմ,
• ՀՏԿ-ների և ջրաչափական դիտակետերի նորոգում՝ 61 հատ,
• պոմպակայանների և խորքային հորերի նորոգում՝ 6 հատ,
• մեքենա-մեխանիզմների նորոգում՝ 5 հատ։
 
 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ