ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Քննարկում՝ ջրաչափական համակարգերի արդիականացման վերաբերյալ

14.04.2020 Քննարկում՝ ջրաչափական համակարգերի արդիականացման վերաբերյալ
Ս/թ ապրիլի 15-ին Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ Ջրային կոմիտեի համապատասխան մասնագետների և «Լոկատոր» ընկերության ներկայացուցչի միջև, որի ընթացքում քննարկվեցին ընկերության կողմից իրականացվող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, առցանց միջավայրում ջրային ռեսուրսների հաշվառման՝ մոնիթորինգի ավտոմատացված համակարգի ներդրման հնարավորությունները «Ջրառ» ՓԲԸ-ի և ջրօգտագործողների ընկերությունների կողմից սպասարկվող ոռոգման համակարգերում, որը կնպաստի ջրի արդյունավետ օգտագործմանը, խնայմանն ու ջրօգտագործողների պահանջների բավարարմանը։

«Լոկատոր» ընկերության հետ համագործակցությունը սկսվել է դեռևս նախորդ տարվանից, որի արդյունքում ջրաչափական դիտակետերում SCADA համակարգի մակարդակաչափերի միջոցով իրականացվում է ջրի ծավալների առցանց մոնիթորինգ՝ իրական ժամանակում։


Ընկերության ներկայացուցչի կողմից մանրամասն ներկայացվեց մոնիթորինգային ծրագրի հնարավորությունները, որի շուրջ մասնակիցների միջև տեղի ունեցավ ակիվ և արդյունավետ քննարկում։


Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն բոլոր այն ջրօգտագործող ընկերությունները, որոնք ջրառն իրականացնում են SCADA համակարգով, պայմանագրային հիմունքներով այդ ջրաչափերի սպասարկումը կհանձնեն «Լոկատոր» ընկերությանը, որն էլ նշված տարածքում կիրականացնի առցանց ջրաչափություն, տվյալների բազայի ստեղծում և դրանց հասանելիության ապահովում։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ