ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Սևանա լճի պաշտպանությունը՝ քայլերով

26.08.2019 Սևանա լճի պաշտպանությունը՝ քայլերով

ԵՄՋՆ+ (Եվրամիության ջրային նախաձեռնություն պլյուս) ծրագիրը մեկնարկել է 2016թ․ սեպտեմբերին, չորս տարի ժամկետով, ԵՄ կողմից Արևելյան գործընկերության երկրներում ջրային ոլորտում իրականացվող ամենախոշոր ծրագիրն է: Այն աջակցում է 6 գործընկեր երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)՝ համապատասխանեցնելու իրենց օրենսդրությունը ջրի կառավարման բնագավառում իրականացվող ԵՄ քաղաքականությանը։


ԵՄՋՆ+ ծրագիրը աջակցում է Հայաստանին՝ մասնավորապես, Սևանի ավազանի և Հրազդանի գետավազանի կառավարման պլանների մշակման, ինչպես նաև ջրի որակի ստուգման ժամանակակից լաբորատորիաների ստեղծման գործում։

Օգոստոսի 24-ին՝ Սևանա լճի պաշտպանության օրը, ԵՄՋՆ+ ծրագրի հետ համատեղ, «Հաղորդակցային աջակցություն Հայաստանում գետավազանային կառավարման մասնակցային պլանավորման գործողությունների պլանի իրականացմանը» ծրագրի շրջանակում, հետաքրքիր և ուսուցողական նախաձեռնություն է իրականացվել։ Լճի ափին մաքրության օր է հայտարարվել՝ Հայաստանի ջրային ռեսուրսների խնդիրների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված մի շարք կանաչ նախաձեռնությունների շարքում, որին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզի 18 համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, օժանդակել է Գեղարքունիքի մարզպետարանը։


Միջոցառմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, կոմիտեի աշխատակիցներ։
Մաքրման աշխատանքները սկսելուց առաջ դպրոցականներին է ներկայացվել 1978թ․ հիմնադրված «Սևան» ազգային պարկի բնապահպանական գործունեությունը, մասնագետները խոսել են ջրային ռեսուրսների պահպանության կարևորության և այդ գործում յուրաքանչյուր քաղաքացու դերի մասին։

Ընդհանուր ուժերով մաքրվել է Սևան ազգային պարկի Նորաշեն և Ծովազարդ համայնքների միջև ընկած մոտ 500 մետր առափնյա տարածք։ Միջոցառման կազմակերպիչը «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ –ն էր։

Այնուհետև տեղում ասուլիս է կայացել՝ Սևանա լճի ավազանի հիմնախնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Ջրային կոմիտեի, շահագրգիռ պետական մյուս կառույցների ներկայացուցիչները։ 



























« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ