ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Շրջայց «Սյունիք» ՋՕԸ տեղամասերում

15.07.2019 Շրջայց «Սյունիք» ՋՕԸ տեղամասերում

Աշխատանքային հերթական շրջայցով հանգստյան օրերին Սյունիքի մարզ է մեկնել Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը: Ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ եղել են մի քանի տեղամասերում, արձանագրել առաջնահերթ անելիքները։ Մասնավորապես, Բռնակոթի ջրամբարի տարածքում Հարություն Գուլյանին են ներկայացրել մոտ 2.3կմ երկարությամբ թիվ 1 ջրընդունիչը, որը տեխնիկապես անհուսալի վիճակում է և հաճախակի մեծ վթարներ են լինում՝ խափանելով ոռոգման պատշաճ ջրամատակարարումը։ Հնամաշ համակարգի պատճառով մեծ են նաև ջրի կորուստները, որոնք կտրուկ ավելանում են վթարների ժամանակ, ինչպես նաև վնասվում են հարակից այգիները:


Ջրային կոմիտեի փոխնախագահը «Սյունիք» ՋՕԸ-ի տնօրենին առաջարկել է ներկայացնել նախագիծ, որպեսզի Բռնակոթի ջրամբարի ջրընդունիչ հանգույցը ևս ներառվի 2020թ. հիմնանորոգման աշխատանքների ծրագրում։


Այս տարածաշրջանում ոռոգման համակարգերի ֆիզիկական, բարոյական մաշվածությունը, շատ տեղերում՝ դրանց շարքից դուրս եկած լինելը, նպաստում են ջրի զգալի կորուստներին, նվազեցնում ջրապահովման մակարդակը:

Այցի արդյունքներն ամփոփվել են «Սյունիք» ՋՕԸ տեղամասում հրավիրված խորհրդակցությամբ, որին մասնակցել են ընկերության ղեկավար անձնակազմն ու տեղամասերի պատասխանատուները: Կոմիտեի փոխնախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ՋՕԸ ղեկավարին, հիշեցրել, որ ընկերություններում ներդրվող՝ ֆինանսական կարգապահության նոր գործիքների օգնությամբ պետք է հասնեն հստակ հաշվառման, ծախսերի արդյունավետ կառավարման։

 

Խոսքը հաշվապահական կենտրոնացված հաշվառման ու էլեկտրոնային վճարման համակարգին միանալու մասին է:

 

Հարություն Գուլյանը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել գանձումներին, ինչպես նաև պարտաճանաչ լինել հարկային պարտավորությունների հարցում:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ