ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Պետական աջակցությունը ՋՕԸ-ներին պետք է հասցեական ու նպատակային ծախսվի

15.07.2019 Պետական աջակցությունը ՋՕԸ-ներին պետք է հասցեական ու նպատակային ծախսվի

Ջրային կոմիտեում այսօր՝ հուլիսի 15-ին, կայացել է Ջրօգտագործողների ընկերությունների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Հագեցած օրակարգի առաջնահերթ հարցերը ֆինանսական են՝ ջրօգտագործողների օգտագործած ջրի դիմաց գանձումների ապահովում, «Ջրառ-ՋՕԸ մատակարարումների ու վճարումների լիարժեք ապահովում, պետական աջակցության հասցեականություն և այլ հարցեր։


Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը ընկերությունների ղեկավարներին հիշեցրել է, որ օր առաջ համագործակցությունը միասնական հաշվապահական հաշվառման համակարգում թույլ կտա հասնել ֆինանսական կարգապահության, որպեսզի օրվա տարբեր ժամերին նույն տվյալը տարբեր թվերով չներկայացվի։


«Տարին կիսվել է, բերք է հավաքվել ու իրացվել, սակայն որոշ ՋՕԸ-ներում դեռևս հավաքագրման մակարդակը 17տոկոս է կազմում, այնինչ պետք է շատ ավելի բարձր ցուցանիշ ապահովել, ընթացիկ խնդիրներն էլ ժամանակին լուծել, նոր պարտքեր չկուտակել։ Այս պարագայում միայն ընկերությունները կկարողանան ճիշտ օգտագործել կառավարության ֆինանսական աջակցությունն ու ոտքի կանգնել»,- ասել է կոմիտեի նախագահն ու հանձնարարել տեղերում աշխատանք տանել ջրօգտագործողների հետ, իսկ ընկերություններում հստակ հիմնավորել պետական սուբսիդավորմամբ մարման ենթակա պարտքերի յուրաքանչյուր բաղադրիչ, որպեսզի աջակցությունը հասցեական ու նպատակային ծախսվի։


Իր հերթին թերվճարումների հարցն է բարձրացնում «Ջրառ» ընկերության ղեկավար Կարեն Եփրեմյանը, մտահոգվելով, որ հուլիսի մեկի դրությամբ ձևավորված շուրջ 620 մլն դրամի հասույթից Ջրօգտագործողների ընկերությունների կողմից առայսօր մարվել է չնչին մասը և հորդորում ընկերություններին՝ ժամանակին փոխանցումներ կատարել, որպեսզի իրենք էլ հարկային պարտավորություններ չկուտակեն։


Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանն ամփոփ ներկայացրել է ընկերությունների հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ համեմատական վերլուծությամբ, փաստել, որ ոմանց մոտ բարելավման միտումներ կան, սակայն ընդհանուր՝ գանձումների մակարդակը մտահոգող է մնում․ առայսօր մոտ 1 մլրդ դրամ է հավաքագրվել, որը պետք է ամսվա վերջին կրկնապատկվի՝ ընթացիկ խնդիրները պատշաճ լուծելու համար։

  

Ցածր ցուցանիշներով ընկերությունների կողքին ՋՕԸ էլ կա, որ վստահեցնում է, թե տարին կփակի 85 տոկոսանոց հավաքագրումով։ 


Կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձել է նաև ընկերությունների գնումների գործընթացին․ «Ոռոգման շրջանի նախապատրաստական և ընթացիկ նորոգման, մաքրման աշխատանքները պետք է հստակ կազմակերպված լինեն, բոլոր գործընթացները պետք է ֆինանսական թափանցիկություն ապահովեն և իրականացվեն օրենքի տառով։ Աշխատանքները պետք է հստակ տարանջատված լինեն, մրցույթները հայտարարվեն ժամանակին, մասնակիցներն ու հաղթողները լիցենզավորված ընկերություններ լինեն»։ 


Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը պատասխանել է նաև ՋՕԸ-ների ղեկավարների բարձրացրած մի շարք հարցերին, պարզաբանումներ տվել ընթացիկ անելիքների վերաբերյալ, հանձնարարել տեղերում ջրի բաշխման գործում համաչափություն ապահովել և ակտիվացնել իրացված ջրի դիմաց գանձումների հավաքագրումը։

 

 

 














« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ