ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրամբարաշինությունը՝ կարևոր ռազմավարություն

07.07.2019 Ջրամբարաշինությունը՝ կարևոր ռազմավարություն
Կառավարությունը մտադիր է զարգացնել փոքր և միջին ջրամբարաշինությունը, որ թույլ կտա շահագործումից հանել որոշ հնամաշ պոմպակայաններ, հատկապես հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային տարածքներում ջրի կուտակման լրացուցիչ կարողություններ ստեղծել։ Ակնհայտ է, որ ջրային պաշարների կուտակումն ու անցումն ինքնահոս համակարգերի, բարձրացնում են ջրապահովման մակարդակն ու խնայողություններ ապահովում։


Ջրային կոմիտեում հուլիսի 4-ին հանրային քննարկում է կայացել՝ «Ջրամբարաշինության և պաշարների կառավարման հայեցակարգային մոտեցումների մշակում և առաջարկությունների ներկայացում» թեմայով։ Նման մշակումները թույլ կտան առավել մանրամասն ուսումնասիրություններ իրականացնել ծրագրերի իրատեսությունը գնահատելու և հետագայում սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Փաստաթղթի հիմնական ուղղությունները ներկայացրել է Ջրային կոմիտեի ֆինանսական վարչության պատասխանատու Աննա Մարգարյանը։


Ջրի առաջարկի և պահանջարկի գնահատման հիման վրա կառավարությունը սահմանում է ջրամբարաշինության և ջրային պաշարների կառավարման հեռանկարային ծրագրի հայեցակարգը, որը հիմնավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող ջրային ռեսուրսների առաջարկի հեռանկարը՝ հիմքում ջրամբարներում օգտագործելի ջրային պաշարի կուտակման, մակերևութային հոսքերի կարգավորման հնարավորությունները և դրանց հետագա օգտագործման ռազմավարությունը։


Ավելի վաղ կոմիտեն «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ բազմիցս համատեղ քննարկել է հանրապետությունում փոքր և միջին ջրամբարների կառուցման հնարավորությունները և առանձնացրել առաջնահերթ կառուցման ենթակա 22 ջրամբարներ՝ հիմք ընդունելով նախնական գնահատման տեխնիկատնտեսական նպատակահարմարության ցուցանիշները:


Քննարկմանը մասնակցել են հասարակական ու մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ջրամբարաշինության հեռանկարով ու իրատեսական ծրագրերով։ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը ներկայացրել է փոքր ու միջին ջրամբարաշինության խթանման առանցքային մոտեցումները։ Ըստ այդմ, Հայաստանում ներկայումս որդեգրված է պետություն-մասնավոր գործակցության ակտիվացման քաղաքականություն։ Մասնավորի ներդրման դեպքում կարող են մի շարք առավելություններ ու արտոնություններ կիրառվել, օրինակ՝ ջրամբարի շահագործումից հետո ոռոգման ջրի օգտագործում՝ ինքնարժեքով։ Պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ ջրամբարի շահագործման նաև այլ հետաքրքրություն կարող է գործել, օրինակ՝ ՀԷԿ-երի կառուցում և շահագործում, հարակից տարածքների օգտագործում՝ ռեկրեացիոն և ձկնաբուծական նպատակներով։


Մասնավոր կազմակերպության կողմից ջրամբարի կառուցման դեպքում հնարավոր կլինի դիտարկել նաև վարկային և հարկային արտոնությունների տրամադրումը, պետության երաշխավորությամբ վարկային միջոցների ներգրավումը։


Նոր ջրամբարների կառուցման արդյունքում հնարավոր կլինի բարելավել ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը, ավելացնել նոր հողատարածքներ, մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու արդյունքում էլեկտրաէներգիա խնայել, ինչպես նաև ապահովել ջրամբարների անվտանգ շահագործումը:


Հանրապետությունում ջրամբարաշինարարության կարևորագույն խնդիրներից են նաև կիսակառույց ջրամբարների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի արդիականացումը, նախկինում նախագծված ջրամբարների նոր տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակումը։

 

 

 





« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ