ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Արմավիրի մարզպետարանում քննարկվել են ոռոգման համակարգի խնդիրները և լուծման ուղիները

01.07.2019 Արմավիրի մարզպետարանում քննարկվել են ոռոգման համակարգի խնդիրները և լուծման ուղիները

Հունիսի 28-ին Արմավիրի մարզպետարանում քննարկվել են ոռոգման խնդիրները։ Քննարկումը կազմակերպվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ԱԼՏ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ, «Ոռոգման համակարգի առողջացման աշխատանքների հսկողություն և հանրայնացում» ծրագրի շրջանակներում։


Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչները․ Ջրային կոմիտեից՝ փոխնախագահ Հարություն Գուլյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, ՋՕԸ-ների տնօրենները, համայնքապետեր և ջրօգտագործողներ։


Քննարկվել են ոռոգման օպերատիվ իրավիճակը, համակարգի խնդիրները, դրանց լուծման ճանապարհները, ծախսերի արդյունավետությունը։


Հանդիպման մասնակիցներին ծրագրի պատասխանատուները նախ ներկայացրել են մարտ ամսից առայսօր իրականացված ուսումնասիրությունների արդյունքները` կարևորելով պետական միջոցներով և այլ ծրագրերով համակարգում կատարվող ներդրումների արդյունավետությունը, որը կբերի ոլորտում առկա խնդիրների հաղթահարմանն ու գյուղացիական տնտեսությունների դժգոհությունների նվազմանը:


Անդրադառնալով Արմավիրի մարզում ոլորտին առնչվող խնդիրներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ բավականին ծրագրեր կան ընդհանուր համակարգի բարելավման հետ կապված, սակայն մինչ դրանց իրագործումը, արվում է հնարավորը` ընթացիկ հարցերը լուծելու և ոռոգման շրջանը հնարավորինս առանց խոչընդոտների կազմակերպելու համար: Կարևորելով ոլորտում առկա ֆինանսական խնդիրների լուծումը` մարզպետն ուրախությամբ փաստել է, որ ՋՕԸ-ներն առաջիկայում փոխհատուցում կստանան պետության կողմից` համակարգում գոյացած կրեդիտորական պարտքերը մարելու նպատակով:


Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանն էլ հավաստել է, որ Արմավիրի մարզում ոռոգման շրջանին բնորոշ լուրջ խնդիրներ այժմ չկան, իսկ ընթացիկ խնդիրները փորձում են արագ կարգավորել մարզպետարանի և ՋՕԸ-ների հետ ամենօյա գրաֆիկով աշխատանքի արդյունքում: «ՋՕԸ-երի ամենամեծ խնդիրը ներտնտեսային ցանցերն են: Համապատասխան ծրագով այս տարի նախատեսված է 250 կմ ներտնտեսային ցանցի կառուցում, որից 91 կմ-ն՝ Արմավիրի մարզում»,-անդրադառնալով ոլորտում առկա հիմնական խնդիրներին, նշել է Հարություն Գուլյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Արտաշար, Եղեգնուտ և Զարթոնք համայնքներում առաջիկայում 8 նոր խորքային հոր կհորատվի, ևս 8-ն էլ կվերականգնվի:


Քննարկումն ամփոփվել է հարց ու պատասխանով, որի ընթացքում անդրադարձ է եղել ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների, ներկայացվել են դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու նախատեսվող ծրագրերը:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ