ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեում քննարկվել են ՋՕԸ-ների ընթացիկ խնդիրները

30.05.2019 Ջրային կոմիտեում քննարկվել են ՋՕԸ-ների ընթացիկ խնդիրները

Ջրային կոմիտեում ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են համակարգի հրատապ խնդիրները: Ոռոգման շրջանն արդեն թեժանում է և շատ կարևոր է ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումը: Այս մասին ՋՕԸ պատասխանատուների հետ խոսել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, հիշեցրել, որ ջրօգտագործողների հետ պետք է մշտապես կապի մեջ լինեն, օպերատիվ լուծեն ընթացիկ խնդիրներն ու ջրի բաշխման հարցում առավելագույնս արդարամիտ լինեն:

Կոմիտեի փոխնախագահն անդրադարձել է նաև ջրաչափության խնդիրներին, հանձնարարել մշտապես հետևել Սկադա համակարգի սարքավորումների աշխատանքին, ընթացիկ տվյալներին, իսկ այն տարածքներում, որտեղ նոր էլեկտրոնային ջրաչափիչ սարքավորումներ պետք է տեղադրվեն, աշխատանքներն արագացվեն, մշտապես կապ պահպանեն մասնագետների հետ` գործարկումն ու սպասարկումը պատշաճ իրականացնելու համար:

Ինչ վիճակում են ընկերություններում գործարկվող ֆինանսական կարգապահության նոր գործիքները. խոսքը հաշվապահական կենտրոնացված հաշվառման ու էլեկտրոնային վճարման համակարգին միանալու մասին է: Ընկերությունների ղեկավարները ներկայացրել են ծրագրերի ներդրման ընթացքը, խոսել նաև ծագող խնդիրներից և տեղեկացել լուծման տարբերակներից: Հարություն Գուլյանը հանձնարարել է հետևել գանձումներին, պարտաճանաչ լինել նաև հարկային պարտավորություններում:

Խոսվել է նաև ներտնտեսային ցանցերի մաշվածությունից, կարևորվել դրանց սպասարկման հարցում համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հանդիպմանն արծարծվել են նաև գերնորմատիվային հողերի հետ կապված ջրի հավելյալ ծախսի, ընկերությունների սուբսիդավորման հարցերը: ՋՕԸ տնօրենները կրկին բարձրացրել են էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների հարցը, ինչից հաճախ տուժում են հնամաշ պոմպերը, շարքից դուրս գալիս:

Ամփոփելով աշխատանքային հանդիպման արդյունքները, Ջրային կոմիտեի փոխնախագահը մի շարք հանձնարարականներ է տվել, հորդորել ոռոգման թեժ շրջանում հատկապես օպերատիվ գործել, մշտապես կապի մեջ լինել ու հետևել ջրի արդար ու համաչափ բաշխմանը:



 

 

 

 

 

 

 







 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ