ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեում քննարկվել են «Ջրառի» խնդիրները

23.01.2019

Ոռոգման համակարգում սկսվել են գարնան նախապատրաստական աշխատանքները՝ ոռոգման շրջանը պատշաճ դիմավորելու համար: Այդ նպատակով Ջրային կոմիտեի նախագահը հանձնարարականներ է տվել համակարգի բոլոր ստորաբաժանումներին, կառույցներին, որպեսզի վերջնական գույքագրեն առկա խնդիրները, անհետաձգելի անելիքներն ու սկսեն նախապատրաստական աշխատանքները:


Կոմիտեի նախագահը պարբերաբար այցելում է մարզերի ջրային համակարգեր, հանդիպումներ ունենում Ջրօգտագործողների ընկերություններում, քննարկում խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Եվ ՋՕԸ-ներում, և մյուս կառույցներում անհանգստացնող է օգտագործված ջրի վճարների հավաքագրման ցածր մակարդակը, ինչն էլ լուրջ խնդիր է, մասնավորապես գարնան նախապատրաստական աշխատանքների իրականացման համար:


Իսկ հունվարի 22-ին Ջրային կոմիտեում խորհրդակցության են հրավիրվել «Ջրառ» ՓԲԸ աշխատակիցները՝ քննարկելու անհետաձգելի նախապատրաստական աշխատանքներն ու ընկերության ֆինանսական խնդիրները, որոնք բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում համակարգում: Կոմիտեի ղեկավար Ինեսսա Գաբայանը կրկին հոդորել է «Ջրառ» պատասխանատուներին՝ կուտակված պարտքերի խնդիրը կարգավորել, ջրօգտագործողների ընկերությունների հետ ակտիվացնել

բանակցությունները, բացատրել անհետաձգելի միջոցառումների անհրաժեշտությունը:


Կոմիտեի նախագահը հանձնարարել է պարբերաբար իրեն զեկուցել կատարվող աշխատանքների, ինչպես նաև պարտքերի հավաքագրման ընթացքի մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ