ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Արտաշատ» ՋՕԸ-ից կառանձնանա «Վեդի» ՋՕԸ-ն

16.01.2019 «Արտաշատ» ՋՕԸ-ից կառանձնանա «Վեդի» ՋՕԸ-ն

Հունվարի 15-ին ներկայացուցիչների ժողով է գումարել «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունը՝ օրակարգային մեկ հարցով։ Այս ընկերությունը ևս որոշել է վերակազմակերպվել առանձնացման տարբերակով, քանի որ վերջին երկու տարիների փորձը հուշում է, որ խոշորացված ընկերությունների արդյունավետությունը կտրուկ նվազել է բոլոր ուղղություններով։ Ոռոգման շրջանում հաճախ են բախվել աշխատանքների օպերատիվ կազմակերպման խնդիրներին, ինչն արդարացիորեն հարուցել է ջրօգտագործողների դժգոհությունը, վճարների հավաքագրման ցածր ցուցանիշներ են գրանցվել, որոնք զգալի զիջում են նախորդ տարիների արդյունքին։ Ներկայացուցիչների ժողովին ներկա են եղել Ջրային կոմիտեի նախագահը, Ջրային տնտեսության ԾԻԳ-ի՝ ՋՕԸ աջակցող թիմի ներկայացուցիչները։


Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը ողջունել է ժողովի մասնակիցներին, խոսել ընկերություններում մասնակցային կառավարման կարևորության և դրանով պայմանավորված շատ խնդիրների լուծման անհրաժեշտության մասին։ Կոմիտեի ղեկավարը հիշեցրել է, որ ժամանակին ընկերությունները հենց մասնակցային կառավարման գաղափարով են ստեղծվել և այսօր ուղղակի չենք կարող նահանջել ու տարիների արդյունքը ջուրը նետել։ Ավելին, բարեփոխումները պետք է ակտիվ ընթանան, որպեսզի ոռոգման շրջանը դիմավորենք ավելի կազմակերպված և արդյունավետ գործենք։


Ինեսսա Գաբայանը պատասխանել է ջրօգտագործողների հարցերին, պարզաբանել, որ ջրի արդարացի բաշխման ու աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում կարող ենք շատ ավելի լավ իրավիճակ ունենալ։ Կարևոր է նաև վարձավճարների հավաքագրումը, որպեսզի գարնան նախապատրաստական աշխատանքներն ու ընթացիկ սպասարկումը պատշաճ իրականացվեն։


Ներկայացուցիչները խոսել են իրենց տարածաշրջանների խնդիրներից, հույս հայտնել, որ կառավարության, Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծումներ կտրվեն շատ հարցերի։ Ժողովի մասնակիցները հավանություն են տվել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունների առանձնացման առաջարկին, որոշվել է հնարավորին արագ սկսել վերակազմակերպման գործընթացը։

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ