ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Երկխոսությունը հանրային հարթակում շարունակվում է

24.12.2018

Դեկտեմբերի 24–ին կայացել է ջրամատակարարման խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի՝ այս տարվա վերջին նիստը: Խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների հետ շարունակվել է քննարկումը դիֆերենցված սակագնի կիրառման հնարավորությունների շուրջ:


Ոլորտով զբաղվող հասարակական գործիչները ներկայացրել են այդ հարցով և հանրային մյուս ծառայությունների ոլորտում կիրառվող միջազգային փորձը, 
վստահեցրել, որ հանրային երկխոսության հարթակում կկարողանան համադրել միջազգային փորձն ու հայաստանյան առանձնահատկությունները՝ առավել ընդունելի տարբերակ մշակելու և այն կառավարության ուշադրությանը ներկայացնելու համար:

 

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն առաջարկել է քննարկումները տեղափոխել ավելի առարկայական դաշտ, խորությամբ համատեղ ուսումնասիրել մեր երկրի սպառողական շուկան և ըստ այդմ մոտեցումներ մշակել: Կոմիտեի մասնագետների կողմից ներկայացվել են վիճակագրական որոշ տվյալներ, որոնք էլ առաջարկվել է հիմք ընդունել՝ հետագա քայլերի համար:


Ըստ այդմ, Հայաստանում խմելու ջրամատակարարման համակարգն ունի 746 398 բաժանորդ, որոնք ամսվա ընթացքում սպառում են 106 752 909 խ/մ ջուր: Սպառողների շուրջ 96 տոկոսը կամ 713 417-ը բնակիչ-բաժանորդներն են՝ առանց ոռոգման նպատակով մատակարարված ջրի, որոնց էլ բաժին է ընկնում սպառվող ջրի մոտ 68 տոկոսը կամ 72 331 224խ/մ:


Իրավաբանական անձ-բաժանորդների շարքում առևտրային կազմակերպությունները 29 646-ն են կամ մոտ 4 տոկոսը՝ 25.5մլն խ/մ ջրի սպառմամբ, որ ամսական ընդհանուր սպառման գրեթե 24 տոկոսն է կազմում: Բյուջետային կազմակերպությունները՝ 3265-ն են, որպես բաժանորդ հանդես եկող, որոնք 0.44 տոկոսն են կազմում և ամսական միասին սպառում մոտ 9 մլն խ/մ ջուր կամ ընդհանուրի 9 տոկոսը:


Դիտարկենք, թե տեսակարար ինչ կշիռ ունեն զրոյական սպառում ունեցող բաժանորդները: Բնակիչ բաժանորդների շարքում ջուր չսպառողները մոտ 14 տոկոսն են կամ 104 000 բաժանորդ, մեկ տոկոսից քիչ են զրոյական սպառող առևտրային կազմակերպությունները՝ 0.7 տոկոս: Բյուջետային հիմնարկներն այս ցանկում ընդամենը 0.05 են կազմում:


Ջրածախսի տեղեկանքով ամսական մինչև 10 խ/մ ջուր սպառողների ցանկում 46տոկոս բնակիչներն են, 10-20 խ/մ սպառողների թվում ՝ 26 տոկոս, 20 խ/մ-ից ավելի սպառողները մոտ 22 տոկոս են կազմում:


Ջրի դիֆերենցված սակագնի մշակման հիմքում կդրվեն այս տվյալները, լրացուցիչ կուսումնասիրվեն համամասնությունները: Առանձին թեմա են կորուստները, որոնց իրական պատկերն ու չափերը բացահայտելը կարևոր են ոլորտի սակագնային քաղաքականության համար:


Հանրային հարթակի քննարկումները կշարունակվեն հունվարից:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ