ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Վերակազմակերպվում է «Կոտայք» ՋՕԸ-ն

17.12.2018 Վերակազմակերպվում է  «Կոտայք» ՋՕԸ-ն

Դեկտեմբերի 14-ին կայացել է «Կոտայք» ՋՕԸ վարչական խորհրդի նիստը, որին 13 անդամներից մասնակցել են 11-ը։ Օրակարգում ներկայացուցիչների արտահերթ ժողով գումարելու, ինչպես նաև կազմակերպական հարցեր էին: Նիստը նախագահել է վարչական խորհրդի նախագահ Բորիս Տոնոյանը, հրավիրված էր ՋՕԸ գործադիր տնօրեն Ա. Խաչատրյանը, ներկա էին նաև Ջրային տնտեսության ԾԻԳ-ի՝ ՋՕԸ աջակցող թիմի ներկայացուցիչները։


Վարչական խորհրդի նախագահը դիմել է վարչական խորհրդին՝ իրեն, առողջական վիճակից ելնելով, նախագահի պարտականություններից ազատելու առաջարկով։ Խորհուրդը 10 կողմ և 1 ձեռնպահ ձայներով կողմ է քվեարկել և միաձայն նոր նախագահ ընտրել Մամիկոն Գասպարյանին, իսկ տեղակալ է ընտրվել Արշավիր Խաչատրյանը։


Զեկուցողը նշել է, որ վարչական խորհրդի սույն թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ պետք է նոյեմբերի 16-ին «Կոտայք» ՋՕԸ ընդհանուր ներկայացուցիչների ժողով գումարվեր։ Սակայն նախապատրաստական կազմակերպչական ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում նախատեսված ժողովը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով։ Առաջարկվել է նույն օրակարգով ներկայացուցիչների ժողով գումարել 2019թ. հունվարի 24-ին։


Ընկերության վարչական խորհրդի նախագահը փաստել է, որ մարզում ոռոգման վիճակը վերջին տարիներին զգալի վատացել է, ջրօգտագործողների մասնակցությունը ընկերության կառավարմանը գրեթե զրոյացել, տեղերում հանձնաժողովների աշխատանքը ևս ընկերությունների միավորման պատճառով ցածր մակարդակի է: Ժողովին վարչական խորհրդի նախագահը անդրադարձել է նաև համակարգի տեխնիկական վիճակի, ջրակորուստների հարցերին։

 

Խորհրդի անդամները ելույթ են ունեցել, խոսել իրենց տարածաշրջանների խնդիրներից, հույս հայտնել, որ կկարողանան առանձնացման ճանապարհով վերականգնել ընկերությունների բնականոն աշխատանքը։

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ