ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Քննարկվում է խմելու ջրի դիֆերենցված սակագնի գաղափարը

14.12.2018 Քննարկվում է խմելու ջրի դիֆերենցված սակագնի գաղափարը

Ջրային կոմիտեն օրեր առաջ հանրային երկխոսության հարթակ ստեղծելու կոչով դիմել էր խմելու ջրի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին ու շահագրգիռ մարմիններին։ Ստացված բազմաթիվ արձագանքների արդյունքում էլ ձևավորվել էր աշխատանքային խումբ, որն այսօր անդրանիկ նիստն է գումարել։


Հանրային երկխոսության օրակարգում ջրամատակարարման ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու հնարավոր լուծումներն են։ Կոմիտեի հրավերին արձագանքել են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչներն էլ օրվա թեմա են առաջադրել ջրի դիֆերենցված սակագինը։ Գաղափարն ի սկզբանե ողջունել էր Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը և առաջարկել քննարկել այն՝ նախագիծ մշակելու նպատակով։ Օրվա հանդիպմանը ևս տիկին Գաբայանը կարևոր է սոցիալական արդարության գաղափարը, որը տարիներ շարունակ առաջ են քաշել ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները։ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը գտնում է, որ պետության կողմից խմելու ջրի սակագնի որոշակի սուբսիդավորումը չպետք է տարածվի խոշոր սպառողների վրա, իսկ դիֆերենցված մոտեցումը թույլ կտա այս մեխանիզմով նվազեցնել անապահով խավերի ծախսերը։


Մասնագետները նկատում են, որ այս համակարգի ներդրումը նախապատրաստական լուրջ աշխատանք է ենթադրում․ մասնավորապես, սպառողների շրջանում պետք է մոնիթորինգ իրականացվի, որպեսզի հստակ տեսանելի լինի ջրի սպառման համամասնությունն ըստ սոցիալական խմբերի։ Բացի այդ, կարևոր է նաև ջրի՝ արդյունաբերական նպատակով կամ ընդհանրապես ձեռներեցության դաշտում սպառողների դիտարկումը, քանի որ նրանց շարքերում ևս կան խոշոր ու փոքր սպառողներ։ Մոնիթորինգի պատկերը թույլ կտա առավել ճկուն և անաչառ լուծումներ գտնել, կիրառելով նաև միջազգային հաջողված փորձը։


Քննարկման մասնակիցները դիֆերենցված սակագնի նախագծի նախապատրաստման փուլում կարևորել են նաև «Վեոլիա Ջուր» ընկերությունում աուդիտի անցկացումը։

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ