ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Արտաշատ» ՋՕԸ-ն վերացնում է անորակ ու թերի շինարարության հետևանքները

05.12.2018 «Արտաշատ»  ՋՕԸ-ն վերացնում  է անորակ ու թերի շինարարության հետևանքները

Օրեր առաջ Ջրային կոմիտեի նախագահն «Արտաշատ» ՋՕԸ կողմից իրականացվող անորակ ու թերի շինաշխատանքները դադարեցնելու և թերությունները վերացնելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ էր տվել։ Իսկ դեկտեմբերի 4-ին Ինեսսա Գաբայանը աշխատանքային այց է կատարել ընկերության շինարարական տեղամասեր, որոնք ՀՀ Արարատի մարզի Ազատավան, Կանաչուտ, Բաղրամյան, Այգեզարդ, Արտաշատ, Բուրաստան և Մրգավան համայնքներում են: Այցի նպատակը տեղում համոզվելն էր, որ «Արտաշատ» ՋՕԸ-ի կողմից հիմնանորոգումների պետական դրամաշնորհային ծրագրի շրջանակում թերի կամ շինարարական նորմերի խախտմամբ կատարված աշխատանքները վերականգնվում են: Տեղամասերում Ջրային կոմիտեի նախագահը լրացուցիչ ցուցումներ է տվել վերացնել դեռևս առկա թերությունները։


Մասնավորապես, այն տեղանքներում, որտեղ գեոդեզիական աշխատանքների անտեսման հետևանքով ջրային համակարգերի՝ ինքնահոս ջրի հոսք ապահովող թեքությունները սխալ են տրված, պետք է ապամոնտաժվեն կիսախողովակները, ապահովվի անհրաժեշտ թեքությունը, նախապատրաստական շերտը պատվի խճով, այնուհետև աշխատանքները պետք է շարունակվեն ըստ նորմատիվների:


Այն հատվածները, որտեղ տեղադրված կիսախողովակների համար հիմք հանդիսացող հենասյուները նոր չեն, դարձյալ կապամոնտաժվեն, խճապատ շերտը կնախապատրաստվի, կտեղադրվեն նոր հենասյուներ։


Այն կիսախողովակները, որոնք թեքվել են, վնասվել շինտեխնիկայով բնահողի հետլիցքի ընթացքում, ևս կապամոնտաժվեն, այնուհետև աշխատանքները կշարունակվեն ըստ նորմատիվների:


Այնուհետև խորհրդակցություն է հրավիրվել ՋՕԸ գրասենյակում՝ ընկերության աշխատակիցների և Ջրային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը հորդորել է ՋՕԸ աշխատակազմին՝ մեկընդմիշտ հիշել, որ երկրում և իրենց աշխատանքում իսկապես իրավիճակ է փոխվել և որևէ անորակ աշխատանք չի ընդունվի։ Ավելին, մեղավորները կպատժվեն և որակի հարցը համակարգում միշտ առաջնային կլինի։


Նշենք նաև, որ հայտնաբերված թերացումների պատասխանատուներից ՋՕԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Մարտիկ Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ գլխավոր ճարտարագետ Միսաք Մեթոյանը կարգապահական տույժի է ենթարկվել՝ նկատողություն է ստացել։

 

 

 

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ