ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Աշխատանքային հանդիպմանը քննարկվել է խմելու ջրի սակագնի բարձրացման հարցը

20.11.2018 Աշխատանքային  հանդիպմանը քննարկվել է խմելու ջրի սակագնի բարձրացման հարցը

Նոյեմբերի 19-ին աշխատանքային քննարկում է կայացել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որին մասնակցել են նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վահան Գևորգյանը, Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սամսոն Զատիկյանն ու Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը: Օրակարգում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած սակագների վերանայման (ճշգրտման) հայտի շրջանակում իրականացված մոնիթորինգի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների սահմանման հարցերն էին:


Մասնակիցներին են ներկայացվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ձևավորման սկզբունքները, 2018թ-ի օգոստոսին ստացված հայտի ուսումնասիրության շրջանակում իրականացված մոնիթորինգի արդյունքները և 2019թ-ի համար հաշվարկված սակագների մեծությունները (գումարային մանրածախ սակագինը՝ 202,272 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն): Քննարկմանը մասնակից «Սպառողների աջակցման կենտրոն», «Սպառողների ասոցիացիա» Հ/Կ-ների ներկայացուցիչները մի շարք հարցեր են հղել պետական մարմինների ներկայացուցիչներին, խոսել խմելու ջրի մատակարարման ոլորտում արձանագրվող մեծ կորուստների, բաշխման համակարգերում լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտության և այլ հարցերի մասին: Սամսոն Զատիկյանը մասնավորապես պարզաբանել է, որ համատեղ մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված՝ ջրի ապօրինի օգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազություն:


«Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավար Գոռ Գրիգորյանը փաստել է, որ բաժանորդների շտեմարանը կատարյալ չէ և լիարժեք հիմքերի բացակայության պատճառով իրենք չեն կարող վստահ լինել, թե այս կամ այն ջրօգտագործողն, օրինակ, չի բնակվում տվյալ հասցեում կամ ապօրինի ջուր է օգտագործում՝ ոռոգման նպատակով: Հանձնաժողովը նոյեմբերի 28-ին կքննարկի ջրի սակագնի բարձրացման հարցը:

 

 

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ