ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Լոռու մարզում կգործեն «Լոռի» և «Գետիկ» ՋՕԸ-ները

21.11.2018 Լոռու  մարզում կգործեն «Լոռի» և  «Գետիկ» ՋՕԸ-ները

Ջրօգտագործողների ընկերություններում շարունակվում են ներկայացուցիչների ժողովները, որոնց օրակարգային հիմնական հարցը վերակազմակերպումն է։ Նոյեմբերի 20-ին Օձուն համայնքում հերթական ժողովն է գումարել «Լոռի» ՋՕԸ-ն, որի վերակազմակերպման արդյունքում պետք է առանձնանա «Գետիկ» ՋՕԸ-ն։ Հանրապետության՝ ամենամեծ տարածքն ունեցող Լոռու մարզում այս խնդիրն առավել սուր է՝ սպասարկման տիրույթների միմյանցից կտրված ու հեռու լինելու պատճառով, ինչը մի շարք անհարմարություններ է առաջացնում հատկապես ոռոգման շրջանում։

Ժողովին «Լոռի» ՋՕԸ-ի 47 ներկայացուցիչներից մասնակցել են 38-ը, ներկայացուցիչներ՝ Ջրային կոմիտեից և Ջրային տնտեսության ԾԻԳ-ից։

«Լոռի» ՋՕԸ-ի վարչական խորհուրդը հոկտեմբերի 17-ի որոշմամբ առաջարկել էր առանձնացման ձևով վերակազմակերպել ընկերությունը, ինչը և ներկայացուցիչների քննարկման օրակարգի առանցքային հարցն էր դարձել:

Ընկերության վարչական խորհրդի նախագահ Ս․ Տիտանյանը փաստել է, որ մարզում ոռոգման վիճակը վերջին տարիներին զգալի վատացել է, ջրօգտագործողների մասնակցությունը ընկերության կառավարմանը շատ ցածր մակարդակի վրա է։ Քննարկվել է նաև տեղերում ներկայացուցիչների, վարչական խորհրդի, վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողովների աշխատանքը, որ սպասարկման տարածքների և ջրօգտագործողների թվաքանակի մեծանալուց հետո բավականին բարդացել է։

Ժողովին վարչական խորհրդի նախագահը անդրադարձել է նաև համակարգի տեխնիկական վիճակի, ջրաղբյուրից մինչև սպառող ջրակորուստների հարցերին։

Ներկայացուցիչները փաստել են նաև, որ ոռոգման շրջանում հաճախ են բախվել աշխատանքների օպերատիվ կազմակերպման խնդիրներին: Արդյունքում վճարների հավաքագրման ցածր ցուցանիշներ են գրանցվել, որոնք զգալի զիջում են նախորդ տարիների արդյունքին։

Ս․ Տիտանյանն առաջարկել է ընկերության գործունեությունը բարելավելու նպատակով առանձնացման եղանակով վերակազմակերպել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունները՝ առանձնացնելով «Լոռի» ՋՕԸ-ից և ստեղծել «Գետիկ» ՋՕԸ-ն, հաշվի առնելով սպասարկման տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը, ինչպես նաև վարչատարածքային տեղաբաշխվածությունը:

Ներկայացուցիչները ելույթ են ունեցել, խոսել իրենց տարածաշրջանների խնդիրներից, հույս հայտնել, որ կառավարության, Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծում կտրվեն շատ հարցերի։ Նրանց բարձրացրած հարցերի շուրջ սպառիչ պատասխաններ են տրվել։

Ժողովի մասնակիցները հավանություն են տվել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունների առանձնացման առաջարկին, որոշվել է հնարավորին արագ սկսել վերակազմակերպման գործընթացը։




 

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ