ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Տավուշ» ՋՕԸ-ն նույնպես վերակազմակերպվում է

14.11.2018 «Տավուշ» ՋՕԸ-ն նույնպես վերակազմակերպվում է

Նոյեմբերի 13-ին Իջևանում տեղի է ունեցել «Տավուշ» ՋՕԸ-ի ներկայացուցիչների ժողովը, որին 65 ներկայացուցիչներից մասնակցել են 56-ը: Ժողովին մասնակցում էին նաև Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ՋՕԸ աջակցող թիմը ներկայացնող Կարեն Քոչարյանն ու Գայանե Քարիմյանը:


Օրակարգում «Տավուշ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի հոկտեմբերի 6-ի որոշմամբ առաջարկվող՝ ընկերության առանձնացման ձևով վերակազմակերպման հարցն է:


Ընկերության վարչական խորհրդի նախագահ Կարեն Դաղբաշյանը ներկայացրել է ժողովի հիմնական նպատակը, մասնավորապես, նշելով, որ վերջին տարիներին ընկերություններում ջրամատակարարման հետ կապված խնդիրներն ավելացել են։ Դաղբաշյանը ընկերությունում մասնակցային կառավարման գործընթացների ներկայիս իրավիճակը, ջրօգտագործողների ակտիվությունը դիտարկել է ՋՕԸ-ների միավորումից առաջ և հետո համեմատականով։ Քննարկվել է նաև տեղերում ներկայացուցիչների, վարչական խորհրդի, վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողովների աշխատանքը, որ սպասարկման տարածքների և ջրօգտագործողների թվաքանակի մեծանալուց հետո բավականին բարդացել է։


Ընկերության կառավարման մարմինները չեն կարողանում լիարժեք իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները և դա անդրադառնում է ընկերության գործունեության արդյունավետությանը։


Ժողովին վարչական խորհրդի նախագահը անդրադարձել է նաև ջրային ռեսուրսների նվազման, համակարգի տեխնիկական վիճակի, ջրաղբյուրից մինչև սպառող ջրակորուստների հարցերին։


Ամփոփելով ոռոգման հերթական շրջանը, փաստել են նաև, որ ջրօգտագործողները բազմաթիվ անհամաձայնություններ են ունեցել ջրի բաշխման շուրջ, աշխատանքների օպերատիվ կազմակերպման խնդիրներ: Արդյունքում վճարների հավաքագրման ցածր ցուցանիշներ են գրանցվել, որոնք զիջում են նախորդ տարիների արդյունքին։


Կարեն Դաղբաշյանն առաջարկել է ընկերության խնդիրների լուծման նպատակով՝ առանձնացման եղանակով վերակազմակերպել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունները՝ առանձնացնելով «Տավուշ» ՋՕԸ-ից և ստեղծել Նոյեմբերյանի տարածքը սպասարկող «Նոյեմբերյան» ՋՕԸ, Իջևանի տարածքը սպասարկող «Իջևան» ՋՕԸ՝ հաշվի առնելով սպասարկման տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը, ինչպես նաև վարչատարածքային տեղաբաշխվածությունը:

 

Բազմամարդ դահլիճում ներկայացուցիչներից շատերն են ելույթ ունեցել, խոսել իրենց տարածաշրջանների խնդիրներից, հույս հայտնել, որ կառավարության, Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծում կտրվեն շատ հարցերի։ Կարեն Քոչարյանն ու Գայանե Քարիմյանը պատասխանել են ջրօգտագործողների հարցերին, պարզաբանումներ ներկայացրել իրավական ու ինստիտուցիոնալ այլ հարցերի վերաբերյալ:


Ժողովի մասնակիցները հավանություն են տվել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունների առանձնացման առաջարկին, որոշվել է հնարավորին արագ սկսել վերակազմակերպման գործընթացը, որպեսզի եկող տարվա ոռոգման շրջանը սկսեն առանց կազմակերպչական հարցերի:


Օրեր առաջ վերակազմակերպման գործընթաց են սկսել Գեղարքունիքի մարզում՝ համանուն ընկերությունը ևս ըստ տարածքների առանձնացնելու նպատակով։

 

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ