ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Երևանում կայացել է Հայաստանի Ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի հանդիպումը

21.10.2018 Երևանում կայացել է Հայաստանի Ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի հանդիպումը

Հայաստանի Ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի հանդիպմանն ընդառաջ՝ նախօրյակին Ջրային կոմիտեում հյուրընկալվել են ծրագրի ներկայացուցիչները, քննարկել հանդիպման օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները: Իսկ հոկտեմբերի 19-ին, Երևանում, Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» Արևելյան գործընկերության երկրների համար՝ ծրագրի շրջանակում, կայացել է հանդիպումը, որին մասնակցել է նաև ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահ, ղեկավար հանձնախմբի համանախագահ Ինեսսա Գաբայանը: 

 

Մասնավորապես, քննարկվել են ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» (ԵՄՋՆ+) ծրագրի առաջընթացը և հետագա քայլերը շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ջրային 5 դիրեկտիվների իրականացման ճանապարհային քարտեզի մշակման կարգավիճակը:


Նպատակը նաև Հայաստանի ջրային ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների համակարգման համար հարթակ ապահովելն է, ինչպես նաև համագործակցությունը միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ բարելավելը:


Մասնակիցներին ողջունել են ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ, ղեկավար հանձնախմբի համանախագահ Էդգար Փիրումյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ, ղեկավար հանձնախմբի համանախագահ Ինեսսա Գաբայանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ջրային ծրագրերի կառավարիչ Տատյանա Եֆիմովան:


Հանդիպման հայաստանյան մասնակիցները խոսել են Ջրային օրենսգրքի, Ջրի ազգային ծրագրի փոփոխությունների անհրաժեշտության մասին: Ջրային կոմիտեի նախագահն անդրադարձել է անդրսահմանային ջրերի կառավարման խնդիրներին, բարձրացրել միջպետական, միջազգային հարթակներում դրանք լրացուցիչ կարգավորելու անհրաժեշտության խնդիրը:


Հայաստանի ոռոգման բնագավառում «վնասակար» սուբսիդիաների բարեփոխմանն է անդրադարձել ԵՄՋՆ+ ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Վահագն Տոնոյանը:


Մասնակիցներն անդրադարձել են նաև օրախնդիր մյուս հարցերին, կարևորել լաբորատորիաների զարգացումն ու հզորացումը, մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիթորինգը, ջրային մարմինների տարանջատումն ու մոնիթորինգը, ջրավազանային կառավարման պլանների մասնակցային մշակման ապահովումը, տվյալների փոխանակումը` որպես գիտելիքների ընդլայնման և միջոլորտային ինտեգրման գրավական, իրազեկության բարձրացումը` որպես քաղաքականության իրականացման առանցքային բաղադրիչ:

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ