ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Կոմիտեի նախագահը այցելել է Արմավիրի մարզի ջրային համակարգեր

16.10.2018 Կոմիտեի նախագահը այցելել է Արմավիրի մարզի ջրային համակարգեր

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահը շարունակում է մարզային այցերը, տեղերում ծանոթանում ոռոգման համակարգերի վիճակին։ Հոկտեմբերի 16-ի շրջայցը Արմավիրի մարզում էր, որտեղ իրավիճակային պայմաններն ուսումնասիրելու նպատակով Ինեսսա Գաբայանը այցելել է Արմավիրի մայր ջրանցք ու համակարգի հիդրոհանգույցներ։ Ջրանցքը վերակառուցվել է 2004թ․՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ, ջրառ է կատարում անմիջապես Արաքս գետից՝ մինչև 54խմ/վրկ քանակով: Կոմիտեի նախագահը «Ջրառ» ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել է նաև գլխավոր ջրբաժան հանգույցներում, այցելել Արմավիրի ջրանցքի ուղիղ և Մերձափնյա ճյուղեր:

Մերձափնյա ճյուղի գլխամասում տիկին Գաբայանը մանրամասն ծանոթացել է է նաև այնտեղ կառուցված «Արմավիր լույս» ՓՀԷԿ-ի գործունեությանը, որը ոռոգման շրջանում աշխատում է բացառապես ոռոգման ռեժիմին համահունչ:

Շրջայցի ժամանակ ուսումնասիրվել և արձանագրվել է նշված ջրանցքներում տեղադրված էլեկտրոնային ջրաչափական SCADA համակարգերի արդյունավետությունը:

Մասնագետները տեղում կոմիտեի նախագահին զեկուցել են, որ ոռոգման շրջանում ջրանցքներից սնվող հողատարածքների մշակաբույսերն ապահովվել են ըստ նորմատիվային ջրապահանջի, չնայած, որ տարին ջրասակավ էր։

Տեղում ակնառու էր մշակվող հողատարածքներն անմիջական սնող՝ հողե հունով առուների վատթար վիճակը։ Դրանք խցանված էին կենցաղային աղբով, ջրաբերուկներով, առատ մոլախոտերով, հատկապես եղեգներով, որ շատ են նպաստում ջրի գոլորշիացմանը։ Բազմաթիվ հատվածներում կոմիտեի ղեկավարը նման իրավիճակ է արձանագրել ու հանձնարարել տարածքը սպասարկող «Արմավիր» ՋՕԸ պատասխանատուներին՝
բացատրական աշխատանք տանել ջրօգտագործողների հետ, աջակցել, որպեսզի իրենց իսկ հողակտորին ջուր հասցնող առուները հնարավորինս մաքուր ու բարվոք վիճակում պահեն։ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը հանձնարարել է «Ջրառի» մասնագետներին՝ ներկել հիդրոհանգույցների մետաղական կառուցվածքները՝ դրանք կոռոզիայից պաշտպանելու համար։



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ