ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Երևանի «Աէրացիա» ԿՄԿ-ն լիարժեք գործարկման և ներդրումների կարիք ունի

13.09.2018 Երևանի «Աէրացիա» ԿՄԿ-ն լիարժեք գործարկման և ներդրումների կարիք ունի

Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկային միջոցների հաշվին 2015-16թթ իրականացվել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագիրը: Այն կազմված էր երեք բաղադրիչներից, որոնցից մեկը «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման առաջին փուլն էր:


Կայանի առաջին փուլի ծրագրային բաղադրիչի արժեքը մոտ 10.5 միլիոն եվրո էր, որը ներառում էր մեխանիկական մաքրման կառուցվածքների (խոշոր և մանր միջճաղային հեռավորությամբ ճաղավանդակներ, աէրացվող ավազորսիչներ, առաջնային պարզարան) և նստվածքի մշակման արտադրամասի շինարարությունը:


Շինարարության և նախագծային աշխատանքների մրցույթում հաղթող էր ճանաչվել ֆրանսիական SADE ընկերությունը: Ծրագրի խորհրդատուն էր ֆրանսիական Artellia Group ընկերությունը: Շինարարությունը մեկնարկել էր 2015թ. հունիսին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 2016թ.:

 

Ծրագրի 1-ին փուլով նախատեսված էր «Աէրացիայում» ներհոսող կեղտաջրերի ամբողջական մեխանիկական մաքրում իրականացնել: Նոր կառուցվածքների նախագծային հզորությունը կազմում է 5.6 մ3/վ կամ օրական մոտ 484 հազ խ/ մ: Մեխանիկական մաքրման արդյունքում կառուցվածքներում պետք է կեղտաջրից անջատվեն խոշոր թափոնները, տիղմն ու ավազը, որոնք պետք է բռնվեն ճաղավանդակներում:


Մաքրման արդյունքում անջատվող նյութերը ծրագրով նախատեսվում էր տեղափոխել աղբավայր:


Երևանի «ԱԷրացիա» մաքրման կայանում ներկայում միայն կեղտաջրերի մասնակի մեխանիկական մաքրում է իրականացվում: Երկու կոլեկտորներից կեղտաջրերն ուղղորդվում են կայան, որտեղ կատարվում է մասնակի աղբահեռացում` 16 մմ բացվածքներով 4 մեխանիկական ճաղավանդակների միջոցով, և ավազի հեռացում` մասամբ գործող ավազորսիչների միջոցով: Ճաղավանդակները տեխնիկական վատ վիճակում են, և հիմնականում կեղտաջուրը հոսում է ճաղավանդակների ջրանցքերով՝ շրջանցելով ճաղերը: Բռնված թափոնները կուտակվում են մետաղական կոնտեյներում, որտեղից 1-2 օր պարբերականությամբ աղբը պետք է հեռացվի աղբավայր: Ավազորսիչները դատարկվում են էքսկավատորի միջոցով, իսկ դուրս հանված ավազը և այլ թափոնները ինքնաթափերով հեռացվում են ԿՄԿ-ի 2-րդ հերթի շինարարության տարածք և լցվում քանդված կառուցվածքների փոսորակները:


Սա կայանի տեխնիկական վիճակի և հնարավորությունների համառոտ նկարագիրն է, իսկ ներկա իրավիճակին ծանոթանալու համար սեպտեմբերի 14-ին «ԱԷրացիա» ԿՄԿ էր այցելել Ջրային կոմիտեի նախագահը:

 

Շրջայցի ընթացքում ստացած տպավորությունները գերազանցել են ամենատխուր սպասելիքները, որոնց վերաբերյալ Ինեսսա Գաբայանը տեսանյութ է հրապարակել նաև իր ֆեյսբուքյան էջում:


Անզեն աչքով տեսանելի էր, որ անգամ մեխանիկական մաքրումը գրեթե չի կատարվում. ավազորսիչներն այնքան էին լցված, որ կեղտաջրերն ուղղակի հոսում էին: Աղբը, թափոնները ոչ միայն դրանցից չէին հեռացվել, այլև՝ կայանի ամբողջ շրջակայքից՝ դեպի գետ և բլուրներով դրանց կուտակումները վկայում են, որ այստեղ անհիշելի ժամանակներից աղբահանություն չի արվել: Ամենացավալին այն է, որ չմաքրված կեղտաջրերը կայանից դուրս են գալիս և լցվում Հրազդան գետ, իսկ գետի ջուրն էլ օգտագործվում է ոռոգման նպատակով, գետից օգտվում են նաև ընտանի կենդանիներն ու թռչունները:


Տեղում պարզվել է, որ գործող ավազորսիչը վերջին անգամ մաքրվել է անցած տարվա դեկտեմբերին, այն դեպքում, երբ կայանը սպասարկող «Վեոլիա ջուր» ընկերությունն իր բաժանորդներից ջրահեռացման համար բոլոր գանձումները պարտաճանաչ կատարում է, սակայն փաստացի ջրահեռացման ծառայություն չի իրականացնում: Ընկերությունը պնդում է, որ պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարում է: Իսկ պայմանագրի համապատասխան դրույթներով սահմանված է.
«Վարձակալը պարտավորվում է պատասխանատվություն ստանձնել կայանի համար և իրականացնել հետևյալ աշխատանքները.
-ապահովել կեղտաջրերի հեռացման ցանցի միջոցով բաժանորդներից ստացված և կայան հասցված կեղտաջրերի մեխանիկական նախնական մաքրումը,
-նախնական մաքրման վայրը զերծ պահել աղբից, ավազից և տիղմից՝ խելամիտ սահմաններում,
-սահմանված կարգով ազատվել նախնական մաքրման արդյունքում առաջացած ավազից և աղբից»:


Կայանը շրջանցող կոլեկտորներից մեկն էլ, միանալով ԿՄԿ-ից դուրս եկող կոլեկտորներին, Արարատի մարզի Ղուկասավան գյուղի գերեզմանոցի մոտ լցվում է անմիջապես Հրազդան գետ: Տեսարանն այնքան խոսուն է, որ մեկնաբանություններն, իսկապես, ավելորդ են:


Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը վիճակը խիստ մտահոգիչ է գնահատել և վստահեցրել, որ հրատապ քայլեր կձեռնարկվեն՝ մաքրման կայանում իրավիճակը հիմնովին կարգավորելու համար:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ