ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Միջգերատեսչական աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել Ջրային կոմիտեում

12.09.2018 Միջգերատեսչական աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել Ջրային կոմիտեում

Սեպտեմբերի 11-ին Ջրային կոմիտեում կայացել է Սևանից լրացուցիչ ջրառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Տնտեսական զարգացման և ներդրումների, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Ոստիկանության, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզպետարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել համատեղ վերջին շրջայցի արդյունքները, մասնավորապես՝ այցը Գեղամավանի դիտակետ, ապա առաջարկել կողմերին՝ ներկայացնել իրենց դիտարկումներն ու համատեղ քննարկել արձանագրված խնդիրների լուծման ճանապարհները: Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է նաև Մխչյանի պոմպակայանի՝ օրեր առաջ տեղի ունեցած խոշոր վթարի մասին, վստահեցրել, որ առաջիկայում կվերականգնվի կայանի բնականոն աշխատանքը, միաժամանակ մտահոգություն հայտնել, որ համակարգի գրեթե բոլոր պոմպակայանները շուրջ 50 տարվա վաղեմության են, այն դեպքում, երբ դրանց շահագործման միջին ժամկետը 30 տարին է:


Տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Հարություն Գուլյանը փաստել է, որ նախարարության աշխատանքային խումբը Արագածոտնի մարզի Օհանավան-Կարբի հատվածներում հիմնական ջրանցքից առանձին ուղղություններով փակ խողովակներով արտահոսք են արձանագրել և մտավախություն ունեն, որ դրանք չեն հաշվառվում և չեն վերահսկվում: Բացի այդ, մտահոգություններ են հնչել նաև Ջրառ-ՋՕԸ-ջրօգտագործող հարաբերությունների մասին:


Նշված հատվածի վերաբերյալ ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը պարզաբանել է, որ խոսքը տնամերձ տնտեսությունները ոռոգող ջրագծերի մասին է, այլ հարց է, որ դրանք պետք է գործեն խիստ հսկողության ներքո և միայն՝ ըստ անհրաժեշտության:


Կոմիտեի նախագահը նկատել է, որ ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման ցավոտ խնդիրներից մեկը ոչ լիարժեք ջրաչափությունն է:Անհրաժեշտ է ոչ միայն հիմնական ջրառ կետերը զինել ջրաչափական սարքերով, այլև կամք ու արդարամտություն դրսևորել: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը մտահոգություն է հայտնել, որ մի քանի օրից կավարտվի Սևանից հավելյալ ջրառը, սակայն գյուղացիական տնտեսությունները ջրի կարիք կունենան նաև դրանից հետո: Կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը վստահեցրել է, որ աշնանացանի համար երբեք Սևանի ջուրը չի օգտագործվել և այս տարի էլ, ոռոգման հիմնական շրջանի ավարտից հետո, դրան կուղղվեն ջրամբարների, գետերի ջրերը և աշնանացանը ևս պատշաճ ոռոգում կստանա:


Թաքցված գյուղատնտեսության հետքերով քննարկման արդյունքում կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն առաջարկել է գործընկերներին՝ աջակցել իրենց տեղեկատվությամբ, քանի որ այստեղ անելիք ունեն նաև մյուս կառույցները: Առաջիկայում իրականացվելիք հրատապ քայլերից մեկը ոռոգման համակարգում պայմանագրային դաշտի լիարժեք ապահովումն է, որպեսզի յուրաքանչյուր ջրօգտագործող ունենա իր պայմանագիրը: Այսկերպ կբացահայտվեն նաև «թաքնված» հողերը: Կարևորվել է նաև օգտագործված ջրի դիմաց պատշաճ վճարումների հարցը:


ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխտնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է ջրամբարներից իրականացված ջրառի տվյալները, ինչպես նաև Սևանից հավելյալ ջրառի ընթացիկ պատկերը:


Աշխատանքային խմբի անդամներն առաջիկա օրերին կշարունակեն մարզային այցելությունները տարբեր ուղղություններով, արդյունքները կհամադրվեն, համատեղ կքննարկվեն և կներկայացվեն հանրությանը:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ