ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրաչափություն՝ Գեղամավանի դիտակետում

07.09.2018 Ջրաչափություն՝ Գեղամավանի  դիտակետում

Սեւանա լճից բաց թողնվող ջրի քանակը գրանցվում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության Գեղամավան դիտակետում: Ինչպես բոլոր ջրաչափական դիտակետերում, այնպես էլ այստեղ դիտարկումներն իրականացվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան և ոչ մի խմ ջուր առանց հաշվառման բաց չի թողնվում: Գեղամավան դիտակետում ջրի մակարդակի դիտարկումները կատարվում են հասարակ, ինքնագրային եւ հեռակառավարվող մեթոդների համադրությամբ. պարզաբանում են մասնագետները:


Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Սևանա լճից ջրի բացթողնման, հաշվառման գործընթացի վերահսկման նպատակով Սևան-Հրազդանյան համակարգի Գեղամավանի դիտակետ են այցելել միջգերատեսչական հանձնաժողովի /աշխատանքային խմբի/ անդամները, ներառյալ Ջրային կոմիտեի ներկայացուցիչները: Տեղում ջրաչափություն է իրականացվել, Հիդրոմետ ծառայության աշխատակիցները մանրամասնել են, թե ինչպես են կիրառվում տարբեր մեթոդներն ու համադրվում տվյալները:


Դիտակետում ջրաչափական չափաձող է տեղադրված, որը տվյալները գրանցում է միլիմետրային ցանցի վրա, միեւնույն ժամանակ 15 րոպե հաճախականությամբ, արբանյակային կապի միջոցով, ծածկագրված տվյալներն ուղարկվում են Հիդրոմետ ծառայություն:


Դիտակետում ջրի ելքը որոշվում է «արագություն-մակերես» մեթոդի կիրառմամբ, որն ամենատարածված մեթոդն է հիդրոմետրիայում: Այս եղանակով Գեղամավան դիտակետում ջրի ելքի չափումն իրականացվում է ճշգրտությամբ, հետևաբար և ջրառի հստակ պատկերն առկա է ցանկացած պահի:


Մասնագետները հետևել են նաև վերջին տարիներին ներդրված՝ «Սկադա» համակարգով իրականացվող՝ ջրի հաշվառման աշխատանքին:


Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ու տեղակալ Միհրան Հովհաննիսյանը շրջայցի ընթացքում արձանագրել են նաև արոտավայրերով անցնող ջրատարների՝ դիտավորությամբ վնասված հատվածները, որոնք ըստ ամենայնի, մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին ջրով ապահովելու համար են արվել: Կոմիտեի նախագահն առաջարկել է տարածքը սպասարկող Միջազգային Էներգետիկ Կորպորացիայի ներկայացուցիչներին՝ այլընտրանքի բացակայության պայմաններում խմոցների փականներ տեղադրել,

որպեսզի և ջրի խնայողություն լինի, և կենդանիներին ջուր հասնի:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ