ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեում հանդիպում է կայացել ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի մասնագետների հետ

06.09.2018 Ջրային կոմիտեում հանդիպում է կայացել ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի մասնագետների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հյուրերը կոմիտեի ղեկավարությանն են ներկայացրել վերջին 15 տարիներին կառույցի հետ իրականացված նախագծերն ու մանրամասնել ընթացիկ ծրագիրը: Խոսքը «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն՝ հանուն ռեսուրսների համալիր պահպանության» հնգամյա ծրագրի մասին է, որի արժեքը շուրջ 5մլն ԱՄՆ դոլար է, իրականացվում է Արմավիրի և Արարատի մարզերում:


Ծրագիրն իրականացվում է մի քանի ուղղություններով. ստորգետնյա ջրային ռեսուրսներին վերաբերող տվյալների հավաքում և կառավարում, պիլոտային ծրագրերի իրականացում, իրավական դաշտի, այդ թվում՝ իրավակիրարկման մեխանիզմների բարելավում և շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն:


ԱՄՆ ՄԶԳ Ծրագրերի ղեկավար Մարինա Վարդանյանը փաստել է, որ բոլոր ուղղություններով կարևորում են համագործակցությունը Ջրային կոմիտեի հետ և վստահություն հայտնել, որ այն ավելի կաշխուժանա: Հյուրերը հատկապես կարևորել են ձկնաբուծարանների ջրի հետադարձ օգտագործման հնարավորությունը, ինչի նպատակով պիլոտային ծրագիր են իրականացնում: Հայանիստում ծրագրի արդյունքում տարեկան 1.1 մլն խ/մ ստորերկրյա ջրի խնայողություն է կատարվել, որ թույլ կտա ոռոգել 40 հա վարելահող, իսկ սեպտեմբերին գործարկվելիք ծրագրով Սայաթ-Նովա համայնքում տարեկան մոտ 2 մլն խ/մ ջուր կխնայվի և 60 հա-ից ավելի հողի ոռոգման հնարավորություն կավելանա:


Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի որակմամբ՝ իրականացվող ծրագրերը օգտակար են ոլորտի համար, սակայն ձկնաբուծարանների դեպքում շատ են կարևորում նախևառաջ ջրօգտագործման թույլտվության սահմանաչափի պահպանումը, քանի որ ջրի ստորերկրյա պաշարների վատնումն ու չարաշահումը վերջին տարիներին բերել են դրանց հյուծմանը, ցամաքել է Սևջուր գետը: Կոմիտեի նախագահի գնահատմամբ, փակ ցիկլով արտադրության պարագայում ջրի օգտագործումը չի գերազանցի 5 տոկոսը և այդ դեպքում կարող ենք հույս ունենալ, որ աստիճանաբար կվերականգնվեն պաշարները:


Ծրագրի մյուս բաղադրիչների շուրջ նույնպես քննարկումներն արդյունավետ են ընթացել, ներկայացվել են Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ ՄԶԳ նշված ծրագրի 2016թ. ուսումնասիրության տվյալները, որոնք ՀՀ կառավարությունը որպես ելակետային է ընդունել: Ըստ այդմ, գույքագրվել և հաշվառվել է 2807 հորատանցք, բնական աղբյուրների 14 խումբ, 235 ձկնային տնտեսություն:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ