ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեում KfW բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է Կապսի ջրամբարի արդիականացման ծրագիրը

03.09.2018 Ջրային կոմիտեում  KfW բանկի ներկայացուցիչների հետ  քննարկվել է Կապսի ջրամբարի արդիականացման ծրագիրը

Օգոստոսի 31–ին Ջրային կոմիտեում հերթական հանդիպումն է կայացել Գերմանական զարգացման բանկի /KfW/ պատվիրակության հետ: Աշխատանքային այցով Հայաստանում են բանկի համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշը, «ՋՌՀԿ/Ախուրյան գետ» ծրագրի նորանշանակ ղեկավար Ռոբերտ Ռոտը, որոնք KfW հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանի և այլոց հետ Ջրային կոմիտեում քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը:


Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, ողջունելով հյուրերին, վստահեցրել է, որ բանկի հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես Կապսի ջրամբարի նախագծին, նոր եռանդ պիտի ավելացնեն և դրանք իրականացնեն առավել արդյունավետությամբ: Մարիոն Քնիշը խոսել է KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքից, անդրադարձել նաև ծրագրի ազդեցության գնահատմանը՝ շրջակա միջավայրին և սոցիալական գործընթացին։


Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ղեկավար Տիգրան Քալանթարյանը բանկի պատվիրակներին է ներկայացրել գրասենյակում իրականացվող՝ ծրագրին առնչվող աշխատանքները, ներկա փուլի անելիքները:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրներին, ջրային ոլորտի հիմնահարցերին և ոլորտային քաղաքականության հիմնական ուղղություններին։


Հիշեցնենք, որ KfW բանկը Հայաստանին տրամադրել էր 50 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ` Կապսի ջրամբարի վերականգնման և ենթակառուցվածքների վերազինման նպատակով: Մասնավորապես, Ախուրյան գետի վրա 25 մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարը կկառուցվի, որ կծառայի տարածաշրջանի ոռոգման համակարգին:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ