ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրից ակնկալիքները մեծ են. Ջրային կոմիտեի նախագահ

27.07.2018 Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրից ակնկալիքները մեծ են. Ջրային կոմիտեի նախագահ

Ջրային կոմիտեում շարունակվում են հանդիպումները՝ ջրային տնտեսությունում վարկային ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչների հետ: Հերթական քննարկումը կայացել է հուլիսի 23-ին. Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ու Եվրասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Պողոսյանը քննարկել են «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» ընթացքը: Կոմիտեի նախագահը փաստել է, որ ելնելով ոռոգման համակարգի մտահոգիչ վիճակից, շատ է կարևորում արդիականացման, բարելավման ցանկացած քայլ և հույս հայտնել, որ այս ծրագիրն առավելագույն արդյունավետությամբ կիրականացվի: «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրից» ակնկալիքները մեծ են. համակարգերում անելիքները շատ-շատ են, ցավոք մենք ի վիճակի չենք միանգամից կարգի բերել ամբողջը, սակայն յուրաքանչյուր արդյունավետ իրականացված ծրագիր, յուրաքանչյուր բարեխիղճ ներդրում մեզ ավելի կմոտեցնի բարեկարգ և արդյունավետ, նվազագույն կորուստներով ոռոգման համակարգին.- ասել է Ինեսսա Գաբայանը:

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին համաձայնագիր է ստորագրվել «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» ֆինանսավորման նպատակով:

Ծրագրի նպատակն է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, ընդլայնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները և բարձրացնել Ջրօգտագործողների միավորումների (ՋՕՄ) տեխնիկական հագեցվածությունը, ստեղծել ՋՕՄ ֆեդերացիաներ:

Ծրագրի բաղադրիչներից մեկը մեխանիկական ոռոգման փոխարինումն է ինքնահոսով: Այդ նպատակով 70,4 կմ ընդհանուր երկարությամբ 8 ինքնահոս համակարգ կկառուցվի. Բարձրունի, Արգիչի, Ծիծեռնակաբերդ, Ազատ գետից դեպի Մխչյանի պոմպակայանի I աստիճանի հեռացման ջրանցք, Արտաշատի մայր ջրանցքի 5-րդ բաշխիչ ջրանցք, Նոր Խարբերդ, Նոր Գեղի և Նոր Արտամետ, Պտղնի:

Ծրագրով նաև նախատեսվում է մայր ջրանցքների և երկրորդ շարքի ջրանցքների վերականգնման աշխատանքներ իրականացնել: Ըստ այդմ, 4 մայր ջրանցքների ընդհանուր երկարությունից շուրջ 8,6 կմ (Արտաշատի, Արզնի-Շամիրամի, Ստորին Հրազդանի, Կոտայքի), 54,1 կմ միջտնտեսային ջրանցքներ կվերականգնվեն, մոտ 278 կմ ընդհանուր երկարությամբ ներտնտեսային ցանց կվերականգնվի:

Ծրագրով նախատեսվում է նաև զարգացնել ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ կարողությունները և ֆեդերացիաների ստեղծման պիլոտային ծրագիր իրականացնել: Այդ նպատակով ՋՕԸ-ների և ֆեդերացիաների տեխնիկական վերազինում կկատարվի: Ինչպես նաև էլեկտրականության ծախսի մոնիտորինգի, SCADA համակարգի և ջրամղման համակարգերի ու խոշոր ջրօգտագործողների համար բաց ջրանցքներում գործող ավտոմատ ջրաչափ սարքավորումներ կտեղադրվեն, պոմպակայանների էլեկտրատեխնիկական համակարգի ճշգրտման աշխատանքներ կկատարվեն, էքսկավատորների և ամբարձիչ կռունկներ ձեռք կբերվեն:

Ջրօգտագործողների ընկերությունների կարողությունների հզորացման նպատակով կմեկնարկեն խորհրդատվական, կրթական ու իրազեկման մի շարք ծրագրեր:

Ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառմամբ (կաթիլային, անձրևային) պիլոտային ծրագիր կիրականացվի մոտավորապես 400 հա տարածքի վրա՝ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ազդակիր 12 համայնքների տարածքներում:




« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ