ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարությունը

02.05.2018 ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության պետական կոմիտեն պատշաճ կերպով իրականացրել է անհրաժեշտ նախապատրաստական աշատանքներ՝ գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու նպատակով: Դրա ապացույցը մինչև վերջին օրերս գյուղատնտեսության անխափան ջրամատակարարման իրականացումն է:

Սակայն հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակը, հատկապես` ճանապարհների փակումը, մեծ ռիսկի են ենթարկում աշխատանքներն առհասարակ, գյուղացիական տնտեսությունների անխափան ջրամատակարարման ապահովումը` մասնավորապես:

Կոմիտեն ստանում է բազմաթիվ ահազանգեր, որ ճանապարհների փակման, սպասարկող աշխատակազմի գործունեությունը սահմանափակող միջոցառումների հետևանքով օր օրի ավելի է դժվարանում գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու աշխատանքների իրականացումը, պոմպերի ու պոմպակայանների սպասարկումը, ջրամբարների գլխամասերում կատարվող աշխատանքները:

Հարգելի հայրենակիցներ, գարնանային այս օրերին է ձևավորվում գյուղացու տնտեսությունը: Այս օրերի կորուստը գյուղատնտեսության համար անվերադարձելի է: Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին դադարեցնել ճանապարհների շրջափակումը, որը հնարավորություն կտա մեր աշխատակիցներին պատշաճ կերպով իրականացնել ջրամատակարարման գործառույթը, ժամանակին կանխել վթարներն ու ջրամատակարարման խափանումները:



ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե



« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ