ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Կառավարման արդի գործիքների ներդրման ճանապարհին

30.10.2017 Կառավարման արդի գործիքների ներդրման ճանապարհին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Համաշխարհային Բանկի փորձագետների պատվիրակությանը: Պատվիրակությունը ներկայացնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը, որը Հայաստանի Հանրապետության համար նախապատրաստում է «Կայուն զարգացման հողի հետազոտություն» ծրագիրը:

Ծրագիրը բազմաշերտ է: Այն իրենում ներառում է տեղեկատվություն հողերի բերքատվության, մշակվող և անմշակ հողատարածքների, ջրի կորուստների, հողի ջրարբիացվածության վերաբերյալ, վերջիններիս կարող են հավելվել նաև հիդրոմետի տվյալները: Այս ամենը հնարավորություն կտա համակարգին ունենալու կառավարման արդիական գործիք, որի գործադրումն էապես կբարձրացնի ինչպես ոռոգման համակարգի գույքի շահագործման արդյունավետությունը, այնպես և կհանդիսանա ջրամատակարարման և հավաքագրման գործառույթների լրացուցիչ վերահսկման մեխանիզմ:

Ծրագրում որպես շահառուներ պետական կառույցներից հանդես են գալիս ինչպես գյուղատնտեսության նախարարությունը, այնպես և ջրային տնտեսության պետական կոմիտեն, իսկ հիմնական շահառուները լինելու են ջրօգտագործողները:

Կոմիտեի նախագահը կարևորեց ժամանակակից գործիքակազմով ջրային ռեսուրսների կառավարման անհրաժեշտությունը և առաջարկեց պատվիրակությանը առավել կոնկրետ և իրատեսական ճանապարհով տանել ծրագրի զարգացումը: Որպես առաջնահերթ խնդիր կողմերը համաձայնություն ձեռք բերեցին տեղեկատվության փոխանցման ու կարիքների ճշտման պարտավորությունների վերաբերյալ: Պարոն Հարությունյանն առաջարկեց անմիջական շփումների և քննարկումների միջոցով ճշգրտել բոլոր այն խնդիրները, որոնք կնպաստեն ծրագրի արագ զարգացմանն ու ներդրմանը:



« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ