ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ախուրյանի ջրամբարը կառուցվել է բացառապես ոռոգման նպատակով. Պարզաբանում

04.09.2017 Ախուրյանի ջրամբարը կառուցվել է բացառապես ոռոգման նպատակով. Պարզաբանում

Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկություններին, թե Ախուրյանի ջրամբարի «անարդյունավետ կառավարման հետևանքով աղետալի իրավիճակ է ստեղծվել» և «տոննաներով ձուկ է սատկել», Ջրային տնտեսության պետական կոմիտեն հարկ է համարում որոշ ճշտումներ անել:


Նախ նշենք, որ 525 մլն մ³ ծավալով Ախուրյանի ջրամբարը կառուցվել է բացառապես ոռոգման նպատակով՝ 1963 թվականին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում: Ախուրյան գետի ջրօգտագործումը, հետագայում՝ նաև Ախուրյանի ջրամբարինը, կատարվում են Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով: Դա նշանակում է, որ ջրամբարի կառավարման հետ կապված որևէ որոշում չի կարող ընդունվել միանձնյա:


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը նախատեսված է միայն ոռոգման նպատակով ջրի կուտակման համար, այնտեղ ծկնաբուծական գործունեությունը օրենսդրորեն կարգավորված չէ: Ախուրյանի ջրամբարում ծկնաբուծություն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբևէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել: Ավելին՝ ՋՏՊԿ-ն իրավասու չէ նման թույլտվություն տալ՝ առանց թուրքական կողմի համաձայնության:


Թե՛ ջրի կուտակման, թե՛ շահագործման ողջ ընթացքում Հայաստանի և Թուրքիայի կողմից պահպանվել է ջրամբարից էկոլոգիական թողքը՝ 1.5 մ ³/վրկ թողունակությամբ:


Ինչ վերաբերվում է ջրամբարի մեռյալ ծավալին, ապա այն, ըստ էության, նախատեսված չէ ծկնաբուծության կամ այլ տեսակի գործունեության իրականացման համար: Դա բացառապես տեխնիկական ծավալ է, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ջրամբարը շահագործման հանձնելու պահից 100 տարիների ընթացքում դրանում կուտակված տիղմի, այլ ոչ որևէ նպատակով օգտագործման ենթակա ջրի կանխատեսելի ծավալը:


Նշենք, որ ս.թ. սեպտեմբերի 2-ից հայկական կողմը դադարեցրել է ջրբացթողումները Ախուրյանի ջրամբարից, ինչի արդյունքում սեպտեմբերի 3-ին նախորդ օրվա նկատմամբ ջրի ծավալներն ավելացել են 0,61 մլն մ³ -ով:


Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման խնդրին միայն մի քանի թիվ նշենք. այս տարի Ազատի և Ապարանի ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ջրի ծավալը պակաս է եղել 17 մլն մ³-ով: Ճիշտ կառավարման արդյունքում այսօրվա դրությամբ այս տարբերությունը հասցվել է զրոյական շեմի:


Հարկ ենք համարում նշել, որ ոռոգման շրջանի ավարտից հետո Ազատի ջրամբարն ամբողջությամբ դատարկվելու է՝ հատակային ջրթողի փականի վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով: Վթարային իրավիճակի պատճառով այս տարի ունեցել ենք շուրջ 2 մ³/վրկ անկառավարելի ջրի հոսք: Ջրամբարում ջրի առկայության պայմաններում վերականգնողական աշխատանքների իրականացումն անհնարին կլինի:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ