ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Գարնան նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ոռոգման շրջանից անմիջապես հետո

23.08.2017 Գարնան նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ոռոգման շրջանից անմիջապես հետո

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի մարզային այցելությունները շարունակվում են: Այս շաբաթ Կոմիտեի նախագահն այցելել է Արագածոտնի մարզ՝ «Արագածոտն» և «Թալին» ՋՕԸ-եր, ինչպես նաև՝ հայ-թուրքական սահման՝ Ախուրյան գետի ջրբաժան կետ:


«Տարին սակավաջուր էր, խնդիրներ ունենք գրեթե բոլոր մարզերում: Շատ տեղերում երաշտային է: Աննախադեպ շոգի ու ջրամբարների թերլցվածության պայմաններում աշխատանքը կրկնակի բարդանում է, այդ իսկ պատճառով ստիպված էինք անցնել ջրաշրջանառության ռեժիմի»,- ասել է Ա. Հարությունյանը:


Ըստ նրա՝ ոռոգման շրջանին զուգահեռ՝ ոլորտի պատասխանատուներն սկսել են նաև գարնան նախապատրաստական աշխատանքները, որոնք ամբողջական թափով կմեկնարկեն հոկտեմբերին՝ ոռոգման շրջանի ավարտից անմիջապես հետո.


«Մեր այցելությունների նպատակը ոչ միայն ընթացիկ աշխատանքներին հետևելն է, խնդիրները գույքագրելը, դրանք տեղում տեսնելը, այլև հաջորդ տարի նմանատիպ խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ լուծումներ գտնելը: Արդեն իսկ վեր ենք հանել մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում»,- ասել է Ա. Հարությունյանը:


ՋՏՊԿ նախագահը նշել է, որ առաջին հերթին իրականացվելու են սելավատարերի մաքրման աշխատանքներ, որոնք, ի դեպ, արդեն իսկ մեկնարկել են: Օրինակ՝ Ապարանի ջրամբարը սնուցող սելավատարի մի զգալի հատված արդեն մաքրվել է հավաքված տիղմից և քարերից, մյուս հատվածներում՝ 12, 17 և 14 կմ երկարությամբ, աշխատանքները շարունակվում են առ այսօր: Բացի այդ, առաջիկա անելիքներից կլինի նաև Ազատի ջրամբարի անսարք ջրարգելակների վերանորոգումը, որը թույլ կտա խուսափել զգալի ջրակորուստից:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ