ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ապարանի ջրամբարը սնուցող սելավատարի վրա մաքրման աշխատանքներ են ընթանում (Տեսանյութ)

21.08.2017

Ոռոգման սեզոնին զուգահեռ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ձեռնարկել է նաև սելավատարերի մաքրման աշխատանքներ: Ապարանի ջրամբարը սնուցող սելավատարում, որը նախորդ տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ լցվել էր ցեխով և քարերով, սկսվել են մաքրման աշխատանքները:


Քարերով ու ցեխով լցված սելավատարով գրեթե անհնար էր դարձել ջրի հոսքը, իսկ ջրակորուստների չափը զգալիորեն մեծացել էր: Մի քանի օր տևած մաքրման աշխատանքներն իրականացվել են ՋՏՊԿ և «Ջրառ» ՓԲԸ մասնագետների և համապատասխան տեխնիկայի միջոցով: Աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով և շարունակվում են մինչև օրս: Արդեն մաքրված հատվածում ջրի հոսքը նկատելիորեն շատացել է, ինչը թույլ կտա խթանել Ապարանի ջրամբարի լցվածությունը:


«Սելավատարի մաքրման աշխատանքները շարունակվում են, մեր հաշվարկներով դրանք կտևեն ևս մեկ շաբաթ: Այս պահին բավականին շատ տեխնիկա է աշխատում տեղում, սակայն հարկ եղած դեպքում՝ պատրաստ ենք ավելացնել նաև դրանց քանակը»,- ասում է «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Կարեն Եփրեմյանը:


Նշենք, որ Ապարանի ջրամբարը գտնվում է Ապարանի տարածաշրջանի կենտրոնական հատվածում, ընկած է Քասաղ գետի միջին հոսանքում։ Կառուցվել է 1962-1967 թթ-ին։ Հայելու մակերեսը 735 հա է, ընդհանուր ծավալը՝ 91 միլիոն մ³, օգտակարը՝ 81 միլիոն մ³, ջրթողունակությունը վայրկյանում 18 մ³։ Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը՝ 47 մ, երկարությունը՝ 200 մ։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ