ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Համաշխարհային բանկը գոհ է ծրագրերի ընթացքից. Գեղարդալճում մշտադիտարկման խմբի գործունեությունը դադարեցվել է

31.07.2017 Համաշխարհային բանկը գոհ է ծրագրերի ընթացքից. Գեղարդալճում մշտադիտարկման խմբի գործունեությունը դադարեցվել է

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային Բանկի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ջրամատակարարման ծրագրերի հայաստանյան պատասխանատու Ուինսթոն Յունը:


Հանդիպման առանցքային թեման ՀԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագիրն էր, դրա իրականացման արդյունքում ձեռք բերված նվաճումներն ու դրանց գնահատականները:


Այդ ծրագրի իրականացման ընթացքում խնդիրներ ու անհամաձայնություններ էին առաջացել Գառնի և Գողթ համայնքներում: Համաշխարհային բանկի վերահսկողության ու մշտադիտարկման խումբը ուսումնասիրություններ էր իրականացրել նշված համայնքներում, հանդիպել ազգաբնակչության հետ: Ու. Յունը գոհունակությամբ նշել է, որ Գառնի համայնքի և Գեղարդալճի հետ կապված տարաձայնությունները հարթվել են, և համայնքների հետ ձեռք են բերվել համաձայնություններ, ավելին՝ ՀԲ-ն դադարեցրել է մշտադիտարկման խմբի գործունեությունը այդ ծրագրերի շրջանակներում:


Կողմերը մանրամասնորեն քննարկել են ոռոգման ջրի մատակարարման ներկա վիճակը, ՋՕԸ-երում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու զարգացման հեռանկարը:


ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ ոռոգման համակարգի բարեփոխումներն ու արդիականացումը նպատակաուղղված են լուծելու 2 առանցքային խնդիրներ՝ բարելավելու ջրամատակարարման որակն ու խթանելու ՋՕԸ-երի աստիճանական անցումը ինքնածախսածածկման:
ՀԲ պատվիրակության ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել այդ ուղղությամբ աջակցելու թե՛ ՋՏՊԿ-ին և թե՛ ՋՕԸ-երին՝ վերապատրաստումների, փոխայցելությունների կազմակերպման ձևով:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ