ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՋՏՊԿ-ում բացվեցին «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մատուցման մրցույթի մասնակիցների ֆինանսական առաջարկները

31.03.2017 ՋՏՊԿ-ում բացվեցին «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մատուցման մրցույթի մասնակիցների ֆինանսական առաջարկները

Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մատուցման մրցույթի երկրորդ փուլը՝ ֆինանսական փաթեթների բացման արարողությունը:


Առաջին փուլում գնահատվել են ընկերությունների ներկայացրած տեխնիկական առաջարկները: Ներկայացված մրցութային փաթեթների գնահատման համար ՁՏՊԿ-ում ստեղծվել էր գնահատող հանձնաժողով՝ Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի գլխավորությամբ: Տեխնիկական առաջարկների անցողիկ շեմ էր սահմանվել 75 միավորը:


Գնահատող հանձնաժողովը դիտարկել է Sashen Wasser, GFA, Incowest և Icon ընկերությունների ներկայացրած փաթեթները: Արդյունքում՝ Icon ընկերությունը չի հաղթահարել անցողիկ շեմը և դուրս է մնացել մրցույթի հետագա ընթացքից:


Ներկայացված ֆինանսական առաջարկները դիտարկելուց հետո պարզ կդառնա մրցույթի հաղթողը:


Նշենք, որ ՋՏՊԿ նորաստեղծ Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության գործունեության հիմքում ընկած է պետական գույքի արդյունավետ և խելամիտ կառավարման սկզբունքը: Վարչության ձևավորման գործընթացը նախաձեռնվել էր դեռևս 2016 թվականի կեսերին՝ նպատակ ունենալով ստեղծել մի կառույց, որը կտա ներդրումների իրականացման համար հիմնավոր և համապարփակ ինֆորմացիա, կկատարի համակարգի գույքի ամբողջական հաշվառում և կիրագործի դրա խելամիտ տնօրինումը, ինչպես նաև՝ կօգնի խուսափել կրկնվող գործառույթների իրականացումից:


Մրցույթն իրականացվում է գերմանական KfW բանկի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի տեխնիկական առաջադրանքը մշակվել է անկախ փորձագետի կողմից՝ նույնպես Բանկի ֆինանսավորմամբ:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ