ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Պարզաբանում՝ Ջողասի ջրամբարի շահագործման վերաբերյալ

09.03.2017 Պարզաբանում՝ Ջողասի ջրամբարի շահագործման վերաբերյալ

Արձագանքելով վերջին շրջանում մամուլում հայտնվող հրապարակումներին՝ հարկ ենք համարում նշել, որ Ջողասի ջրամբարի տեխնիկական և ինժեներական լուծումները թույլ են տալիս շահագործել այն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, երկու կողմերի վերահսկողության տակ, դրա շահագործումը ժամանակավորապես դադարեցված է:


Նշենք, որ ջրամբարը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Ջողասի (Ոսկեպարի ստորին հոսանքը) միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Այն կառուցվել է խորհրդային տարիներին և շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Մակերեսը 2, 14 կմ² է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն մ³, օգտակարը՝ 43 միլիոն մ³։ Խորհրդային տարիներին ջրամբարի ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքներ։ Ոռոգվում էր մոտ 10 000 հա հողատարածք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում։


Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե ադրբեջանական կողմը պոմպ է տեղադրել Ջողասի ջրամբարի ներսում և օգտվում է ջրից, ապա հարկ է նշել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ջրամբարի ներսում պոմպ չկա: Իսկ Ադրբեջանի վարչական տարածքում ջրամբարից դուրս եկող ջրով ձևավորված գետի հոսքի վրա պոմպի տեղակայված լինելու կամ շահագործման վերաբերյալ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկատվություն չունի:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ