ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Քննարկվել են Վեդիի ջրամբարի կառուցմանն առնչվող մանրամասներ

03.12.2015 Քննարկվել են Վեդիի ջրամբարի կառուցմանն առնչվող մանրամասներ

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Զարգացման Գործակալության ներկայացուցիչ Վաչե Փափազյանին:


Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիայի Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ ներկայումս ընթացող Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարությանն առնչվող մի շարք հարցեր:


Կոմիտեի նախագահը, շնորհակալություն հայտնելով հյուրին, ծրագիրն արդյունավետ և հետևողականորեն առաջ տանելու համար՝ նշել է, որ Վեդիի ջրամբարի կառուցմամբ Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական կարևոր խնդիր է լուծվելու, ինչպես նաև զգալիորեն թեթևանալու է Սևանա լճի բեռը:


Հանդիպմանն արձանագրվել է, որ ավարտվել է տեխնիկա-տնտեսական փուլը և արդեն իսկ ընթացքի մեջ է Վեդիի ջրամբարի շինարարության նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները:


Կողմերն անդրադարձել են նաև ջրամբարաշինության ոլորտում Ֆրանսիայի առաջավոր փորձին:


Վեդիի ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն մ3 է, իսկ պատվարի բարձրությունը՝ H=72 մ: Վեդիի ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ–երի կողմից սպասարկվող համայնքները: Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2016 թվականին, իսկ շինարարության ընդհանուր տևողությունը շուրջ 5 տարի է լինելու։


Վեդիի ջրամբարը նախատեսված է Արարատյան հարթավայրի ավելի քան 4,0 հազ հա հողակտորները ոռոգելու համար, որոնցից 2.8 հազ.հա` մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս ոռոգման եղանակի, ինչի արդյունքում տարեկան խնայվելու է շուրջ 12.0 մլն.կվտ.ժ էլեկտրաէներգիա: 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ