ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Քննարկվել են Ասիական Զարգացման Բանկի «Քաղաքականության գործողությունների» ծրագրի Կոմիտեի բաղադրիչները

30.11.2015 Քննարկվել են Ասիական Զարգացման Բանկի «Քաղաքականության գործողությունների» ծրագրի Կոմիտեի բաղադրիչները

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի գլխավոր տնտեսագետ Հոջ Կոպայի գլխավորած պատվիրակությանը:


Կոմիտեի նախագահը, գոհունակություն հայտնելով Բանկի հետ համատեղ իրականցված ծրագրերի հաջող ընթացքից, նշել է, որ կյանքի կոչված յուրաքանչյուր ծրագրի վերջնական և շոշափելի գնահատականը ծրագրի արդյունքն է:


Հանդիպմանը քննարկվել են Բանկի կողմից առաջարկված «Քաղաքականության գործողությունների» (DPO)-ին առնչվող որոշ հարցեր: Բանկի կողմից ֆինասավորվող ծրագրերի «Քաղաքականության գործողությունների» առանցքում ջրային և ճանապարհներին առնչվող ոլորտներն են:


Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համագործակցության հիմքում կողմերը կարևորել են գույքի կառավարման և ծրագրային բյուջետավորման կարողությունների զարգացման ուղղություններով առաջիկա տարիներին տարվելիք աշխատանքները:


Մասնավորապես քննարկվել է Կոմիտեում Գույքի կառավարման և ներդրումների պլանավորման ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտությունը և Ասիական Զարգացման Բանկի կողմից տվյալ ստորաբնաժանմանը հետագայում տրվելիք ինստիտուցիոնալ աջակցությանը:


Կոմիտեի նախագահի պարզաբանմամբ՝ նոր ստեղծվելիք ստորաբաժանումը զբաղվելու է գույքի կառավարման և ներդրումային ծրագրերի իրականացման հարցերով:


Հրավիրված կողմը «Քաղաքականության գործողությունների» ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել ներգրավվելու Կոմիտեի կողմից հետագայում մշակվելիք ներդրումային ծրագրերի կազման աշխատանքներում: Պատվիրակության ղեկավար Հոջ Կոպան տեղեկացրել է նաև, որ առաջիկայում պատրաստելու են ջրային բնագավառում ներդրումային ծրագրերի համապատասխան ուղեցույց, ինչն առավել առարկայական պատկերացումներ է տալու ստեղծվելիք ստորաբաժանբման աշխատանքների իրականացման մասին:


Պատվիրակության ղեկավարը նաև հավաստիացրել է, որ պատրաստ են իրականացնել իրենց մանդատից բխող ցանկացած աջակցություն, ինչը կարող է նպաստել Կոմիտեում իրականացվող և սպասվելիք բարեփոխումներին: Բանկը կաջակցի կոմիտեին նաև ծրագրային բյուջետավորման հետ կապված խնդիրներում՝ պատրաստելով ձեռնարկներ և մասնագետների համար ստեղծելով վերապատրաստման հնարավորություն:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ջրահեռացման, չհաշվառվող ջրի, հիմնական կատարողական ցուցանիշների (ՀԿՑ) բարելավման, աուդիտորական հաշվետվությունների կազմման մեթոդաբանությանը վերաբերող մի շարք առաջնահերթություններ:


Հանդիպման ավարտին կողմերը միակարծիք են եղել, որ ցանկացած ձևաչափի քննարկում արդյունքում հանգեցնում է օպտիմալ լուծումների:


Հանդիպմանը մասնակցել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Վիտոր Մարտիրոսյանը, աշխատակազնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարոյանը: Ասիական Զարգացման Բանկի պատվիրակության կազմում էին բանկի փորձագետ Ջ. Ֆիշերը, և Բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ