ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Քաղաքականության մատրիցայի քննարկում Ասիական Զարգացման Բանկի հետ

22.10.2015 Քաղաքականության մատրիցայի քննարկում Ասիական Զարգացման Բանկի հետ

«Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր-փուլ 2» քաղաքականության մատրիցայում ներառված ոլորտային գործողությունների քննարկման ու ճշգրտման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը Կոմիտեում ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը՝ բանկի գլխավոր տնտեսագետ Մեթյու Հոջ-Կոպայի, ծրագրերի մասնագետ, տնտեսագետ Բոբուր Գաֆուրովի, բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Արսեն Կարապետյանի և Վահե Հովհաննիսյանի մասնակցությամբ:


Հանդիպման ընթացքում պատվիրակությունը կոնկրետացավ «Ենթակառուցվածքների սատարման ծրագրի» քաղաքականության երկրորդ փուլի մատրիցայում Ջրային տնտեսության պետական կոմիտեին վերաբերող խնդիրների վրա: Քննարկման նյութ դարձան քաղաքականության երկրորդ փուլի մատրիցայում Ջրային տնտեսության պետական կոմիտեին հասցեագրված հետևյալ գործողությունները.


1. Ոլորտային կառավարման բարելավված համակարգերը, որով նախատեսվում է բարելավել ակտիվների կառավարման հմտությունները և ինստիտուցիոնալ կարողությունները:


2. Հզորացնել մշտադիտական համակարգերը՝ սահմանել կատարողական հիմնական ցուցանիշները և մշակել մեխանիզմներ ներքին աուդիտի գործունեության ինքնուրույնությունը հզորացնելու նպատակով:


Կողմերը բոլոր հարցերի շուրջ ձեռք բերեցին փոխադարձ համաձայնություններ՝ հետապնդելով մասնագիտական և գործառութային կարողությունների կատարելագործման ու հզորացման նպատակ:

 

 

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ