ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Եղվարդի ջրամբարի կառուցմանը նվիրված հանրային քննարկում

19.10.2015 Եղվարդի ջրամբարի կառուցմանը նվիրված  հանրային քննարկում

«Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (ՃՄՀԳ/JICA) ֆինանսավորմամբ մշակվում է «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթուղթը: Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների, պետք է իրականացվեր ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլ: Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման համար որպես ձեռնարկող հանդես էր գալու ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն:


Այս գործողությունը ներառված էր դեռևս ս/թ հունիսի 16-ին ՋՏՊԿ-ում ՃՄՀԳ-ի թիմի և «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման» ծրագրի հայաստանյան շահագրգիռ կողմերի միջև աշխատանքային հանդիպման ընթացքում կազմված գործողությունների ճանապարհային քարտեզում: Անցած ժամանակահատվածում ՃՄՀԳ-ի կողմից վարձվեց մասնագիտական թիմ, որը պատրաստել է ծրագրի վերաբերյալ ՇՄՍԱԳ ներկայացվելիք փաթեթը:


Նկատի ունենալով իրականացվելիք ծրագրի տեղակայման վայրի, ինչպես նաև Եղվարդի տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցության և համայնքի ազգաբնակչության հիմնական շահառու լինելու հանգամանքները՝ ՋՏՊԿ – ն, սահմանված կարգով, դիմել էր Եղվարդի քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետարանը հանդես գա որպես փաստաթղթի հանրային ծանուցում և քննարկում իրականացնող կողմ: Կոմիտեի առաջարկությամբ քաղաքապետարանին աջակցեց նաև Եղվարդի Օրհուս կենտրոնը:


Հոկտեմբերի 20-ին, ՋՏՊԿ-ի նախագահի տեղակալ Վ. Նարիմանյանի նախագահությամբ Եղվարդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում իրականացվեցին հանրային քննարկումների նախնական փուլի աշխատանքները: Հանրային լսմանը հրավիրված էին շահառու համայնքների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ավագանիների անդամներ, ՋՕԸ-երի տնօրեններ, ՋՕԸ-երի կառավարման խորհուրդների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ: Ծրագիրը ներկայացնում էին ՃՄՀԳ-ի և ՋՏՊԿ-ի ոռոգման ԾԻԳ-ի աշխատակիցները:


Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագիրը ունի գյուղատնտեսական և բնապահպանական կարևոր նշանակություն: Ծրագրի գյուղատնտեսական ուղղվածությունը պայմանավորված է նրանով, որ ջրամբարի իշխման տակ գործում են Եղվարդ, Աշտարակ, Վաղարշապատ, Խոյ ՋՕԸ-երը, որոնք կարող են ջրամբարից ջրամատակարարում իրականացնել 27 համայնքների, ավելացնել ոռոգելի տարածքները շուրջ 12.000 հա-ով:


Ջրամբարը կլուծի նաև բնապահպանական խնդիր. տարեկան շուրջ 50 մլն խմ-ով կնվազեցվի ջրառը Սևանա լճից: Ծրագիրը կարևորվում է նաև ֆինասական առումով՝ մեխանիկական ջրամատակարարման փոխարեն ապահովելով ինքնահոս ջրամատակարարում:


Քննարկմանը մասնակցած կողմերը, առանց բացառության, արտահայտելով իրենց տեսակետերն ու մոտեցումները, միաժամանակ ցուցաբերեցին հնարավորինս շուտ ջրամբարի կառուցումն սկսելու շահագրգռվածություն:


Քննարկման ավարտից հետո ՃՄՀԳ-ի և ՋՏՊԿ-ի ներկայացուցիչները Եղվարդի օրհուս կենտրոնում քննարկեցին հետագա գործողությունները՝ հատկապես կարևորելով ծրագրի վերաբերյալ ազգաբնակչությանը, հասարակական կազմակերպություններին հնարավորինս լայն իրազեկելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:

 

 

ՖՈՏՈԴԱՐԱՆ

 

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ