ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Նոր համագործակցության հնարավորություններ Ֆրանսիայի Հանրապետության հետ

15.10.2015 Նոր համագործակցության հնարավորություններ Ֆրանսիայի Հանրապետության հետ

Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում ֆրանսիական պատվիրակությունը՝ Ֆրանսիայի էկոլոգիայի, վերականգնվող էներգիայի զարգացման նախարարության եվրոպական և միջազգային գործերի միջազգային փոխանակման փոխտնօրեն Հերվե Բոիսգուլումի գլխավորությամբ: Այցելության հիմնական նպատակն է հայտնաբերել և զարգացնել երկկողմանի կարգավորվող ու տեխնիկական համագործակցության ծրագրեր:


Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը, ընդառաջելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության գծով նորանշանակ կցորդ պարոն Դամիեն Ռուգերի առաջարկությանը, հոկտեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում ունեցավ պատվիրակության հետ, որի կազմում էին նաև Ֆրանսիայի էկոլոգիայի, վերականգնվող էներգիայի զարգացման և բնակարանային ու գյուղական համայնքների հավասարության նախարարությունների եվրոպական և միջազգային գործերի բալկանյան և արևելյան երկրների հետ համագործակցության ծրագրերի ղեկավար տիկին Մարի-Հելեն Սիբիլը, Միջազգային ջրային գրասենյակի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման մասնագետ Ալան Բերնարդը, Ֆրանսիայի դեսպանատան տնտեսագիտական վարչության կայուն զարգացման խորհրդատու, Հարավային Կովկասի երկրների և Թուրքմենստանի համար պատասխանատու տիկին Սաթեր Մերգեյը, այլ մասնագետներ:


Կողմերը նախ փոխադարձաբար ներկայացրեցին իրենց շահագրգռվածությունն ու մտադրությունները աշխատանքային հանդիպման արդյունքների հետ կապված, ապա ներկայացրեցին ոլորտներն ու փոխհամագործակցության հնարավորությունները:


ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացրեց մինչ այսօր ֆրանսիական կառավարության և Ֆրանսիայի Զարգացման Գործակալության հետ իրականացված և պլանավորված ծրագրերը, խոսեց այն հեռանակարների մասին, որոնք այսօր տեսանելի են որպես զարգացման պոտենցիալ ունեցող ուղղություններ և արտահայտեց հայկական կողմի շահագրգռվածությունը՝ խորացնելու ու զարգացնելու համագործակցությունը ֆրանսիացի գործընկերների հետ:


Պարոն Հերվե Բոիսգուլումը իր պատվիրակության անունից ողջունեց առկա համագործակցությունը կողմերի միջև և տեղեկացրեց, որ իրենց այցի հիմնական նպատակը համագործակցության նոր ոլորտների ու հնարավորությունների բացահայտումն է: Այդ նպատակով նա խնդրեց հայկական կողմին կատարված քննարկումների և արդեն իսկ ունեցած փորձառության շնորհիվ պատրաստել և ֆրանսիական կողմին ներկայացնել փոխըմբռնման հուշագրի տեքստ, որում կներառվեն բոլոր այն կարիքները, որոնք կկարևորվեն հայկական կողմի համար:

 

 

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ