ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրամատակարարման նոր ծրագրերի նախագծում ՋՏՊԿ-ում

17.09.2015 Ջրամատակարարման  նոր ծրագրերի նախագծում ՋՏՊԿ-ում

ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը, համակարգի պատասխանատուների հետ, ս/թ սեպտեմբերի 18-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունների հետ: Եվրոպական բանկերի համատեղ այցը պայմանավորված է Հայաստանում նրանց համատեղ իրականացվող ծրագրերով:

 

ԵՆԲ-ը և ՎԶԵԲ-ը 2015 թվականին ավարտում են 18 մլն արժողությամբ «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրը» : Բանկերի ներկայացուցիչներն այս հանդիպման ընթացքում քննարկում են կոմիտեի կողմից առաջադրված նոր գաղափարներն ու նոր նախաձեռնությունները: ԵՆԲ-ից հանդիպմանը մասնակցում էին տիկին Սիլվեստրո Վիոլեյն՝ ավագ վարկային մասնագետ, և տիկին Սիումակ Գաբրիելա՝ վարկային մասնագետ, ՎԶԵԲ-ից մասնակցում էին Թիա Մելիքաձեն՝ վարկային մասնագետ, և Ռուդիկ Թադևոսյանը՝ ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ:


Ներկայումս ԵՆԲ-ը ֆինանսավորում է «Գույքի վերագնահատման և գրանցման տեխնիկական աջակցություն ՋՏՊԿ-ին» դրամաշնորհային ծրագիրը: Բանկի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-29-ը Լյուքսեմբուրգում (ԵՆԲ-ի գրասենյակում) տեղի է ունենալու մրցութային հայտերի գնահատում: Ենթադրվում է, որ պայմանագիրը խորհրդատուի հետ կկնքվի հոկտեմբերի վերջին, որից հետո կսկսվի խորհրդատվական ծառայությունը: Այս ծառայությունը ՊՄԳ-ի մաս է կազմում, նաև այդ արդյունքների վրա է կառուցվելու մեկ օպերատորի ընտրության մրցույթը:


Կոմիտեի նախագահը խիստ կարևորեց այդ աշխատանքը՝ հիմնավորելով, որ խորհրդատուին սպասում է մեծածավալ և բարդ աշխատանք, որի արդյունքով է պայմանավորված նաև մեկ օպերատորի ընտրության մրցույթի ժամանակին կայացումը:


ԵՆԲ-ը սկսում է Հայաստանում իրականացնել նոր՝ «Հայաստանի ջրային ոլորտի ներդրումային ծրագիրը»: Հատկապես այդ ծրագրի հետ կապված հարցերի քննարկմանն ու համաձայնեցմանն է նվիրված այս առաքելության այցը: Ծրագիրը ֆինանսավորվելու է 3 աղբյուրներից՝ ԵՆԲ, ՎԶԵԲ և Եվրոպական Հարևանության Ծրագիր, ընդամենը 80 մլն եվրո արժողությամբ, որի 20 մլն եվրոն դրամաշնորհ է ԵՀԾ-ից: ՎԶԵԲ-ի մասով պատասխանատուն և ներկայացուցիչը պատվիրակության անդամ Թիա Մելիքաձեն է:


Ծրագրի առաջարկի նախագիծը բաղկացած է 3 բաղադրիչներից.


- Ջրամատակարարման ոլորտի ներդրումային առաջնահերթություններ,
- Ջրահեռացման ոլորտի ներդրումային առաջնահերթություններ,
- Սարք, սարքավորումների ներդրումային առաջնահերթություններ:


Ծրագրի պատրաստման, նախնական առաջարկների ճշգրտման և աշխատանքների պլանավորման նպատակով ՎԶԵԲ-ը դրամաշնորհային միջոցներով վարձել է խորհրդատվական կազմակերպություն, որը պետք է Հայաստանում նախապատրաստի ներդրումային ծրագրի փաթեթը: 
Ջրային տնտեսության կոմիտեն հաստատել է խորհրդատվական կազմակերպության Տեխնիկական առաջադրանքը: Ըստ առաջադրանքի՝

 

- ջրամատակարարման ոլորտի ներդրումային առաջնահերթություններ բաղադրիչով ծրագիր կիրականացվի հանրապետության 10 մարզերի շուրջ 125 համայնքներում,


- ջրահեռացման ոլորտի ներդրումային առաջնահերթություններ բաղադրիչով նախատեսվում են գործողություններ Կոտայքի (Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներ), Արարատի (Արտաշատ, Մասիս, Արարատ, Վեդի քաղաքներ), Գեղարքունիքի (Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներ) մարզերում,


- սարք, սարքավորումների ներդրումային առաջնահերթություններ բաղադրիչով նախատեսվում է սարքավորումների ձեռքբերում:


ՋՏՊԿ-ի կողմից ՎԶԵԲ-ին է ներկայացվել նաև «Հանրապետության ոռոգման համակարգի արդիականացում»  ծրագրային առաջարկը, որով նախատեսվում է կառուցել 5 ջրամբար (Քասախի, Հարթավանի, Խաչիկի, Ելփինի և Ափնայի), տեխնիկապես վերազինել ոռոգման համակարգի ենթակառուցվածքները, պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ:


Կողմերը քննարկման արդյունքում ձեռք բերեցին անհրաժեշտ պայմանավորվածություններ, ճշգրտեցին գործողությունների ժամանակացույցը, հետագա հանդիպումների գրաֆիկները:

 

 

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ