ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Աշխատանքային այց Ամբերդի ջրատարի վթարված հատված և Ապարանի ջրամբար

17.08.2015 Աշխատանքային այց Ամբերդի ջրատարի վթարված հատված և Ապարանի ջրամբար

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի՝ այսօր ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը համակարգի պատասխանատուն անձանց հետ աշխատանքային այց կատարեց Արզնի Շամիրամ ջրանցքի Ամբերդի դյուկերային վթարված հատված՝ վթարավերակագնողական աշխատանքներին տեղում ծանոթանալու և առկա խնդիրներին լուծում տալու նպատակով:

 

 Ամբերդի դյուկերային վթարված հատվածում առաջնահերթ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սեղմ ժամկետներում ողջ հզորությամբ ջրամատակարարումը վերականգնելու նպատակով Կոմիտեի նախագահի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Կոմիտեի նախագահը հստակ ընդգծեց, որ վթարավերականգնողական աշխատանքները չպետք է ազդեն ջրամատակարարման ռեժիմի վրա: Միաժամանակ հանձնարարվեց «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին, ինչպես նաև «Փարպի», «Աշտարակ» և «Շամիրամ» ՋՕԸ-րին ջրամատակարարման ռեժիմի և ժամկետների մասով իրազեկել համապատասխան ջրօգտագործողներին, իսկ վթարի վերացումից հետո անմիջապես ապահովել  ողջ ծավալով ջրամատակարարումը:

 

Այց կատարվեց նաև Ապարանի ջրամբար, տեղում ուսումնասիրվեց ջրամբարի վիճակը, հանձնարարվեց բարձրացնել ջրամբարի շահագործման անվտանգությունը, ինչպես նաև ջրի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին, ինչպես նաև «Քասախ» և «Ապարան-Արագած» ՋՕԸ-րին:

 

ՖՈՏՈԴԱՐԱՆ

 

 

 Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ