ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՋՏՊԿ-ն հյուրընկալել է KFW գերմանական բանկի պատվիրակությանը

26.07.2015 ՋՏՊԿ-ն հյուրընկալել է KFW գերմանական բանկի պատվիրակությանը

Մեկշաբաթյա այցով Երևան է ժամանել գերմանական KFW բանկի պատվիրակությունը: Այսօր՝ հուլիսի 27-ին, ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանն ընդունեց բանկի պատվիրակությանը՝ ենթակառուցվածքների վերականգնման թիմի ղեկավար տիկին Մարիոն Քնիշի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաև բանկի ներկայացուցիչներ Դանիելա Բեզեն, Թոմաս Վուլֆը, բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը:


Հանդիպման օրակարգը հագեցված էր բազմաբնույթ հարցերով՝ Կապսի ջրամբար, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ՋՕԸ-երի և ջրառների օժանդակության խորհրդատվական ծառայություններ, ջրի ինտեգրված կառավարում, ջրամատակարարման տարածքից դուրս գտնվող գյուղերի ջրամատակարարաման խնդիրներ, խմելու ջրի վարձակալության նոր պայմանագրի հետ կապված հարցեր, ֆինասական նոր համաձայնագրի ստորագրում: Հանդիպման ընթացքում կողմերը նախ գնահատեցին կատարված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ու գործողությունները, ապա քննարկեցին այն հարցերը, որոնք առավել հրատապ են և ժամանակային առումով սահմանափակում ունեն:


KFW բանկը առավել քան կարևորում է այս փուլում իրականացվող ծրագրերը՝ դրանք դիտարկելով որպես մասնագիտական և տեխնիկական կատարման առումով ավելի բարդ ու պատասխանատու: Խոսքը հատկապես Կապսի ջրամբարի մասին է:


Կապսի ջրամբարը Մարմարիկի ջրամբարից հետո կլինի անկախության շրջանում կառուցված երկրորդ ջրամբարը: Այն ստրատեգիական և տնտեսական մեծ նշանակություն ունի, կառուցվում է Ախուրյան-Արաքս գետավազանում, կտա ջրի ամբարման և ջրարբիացման մեծ հնարավորություններ, ուղղակիորեն կապված է Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրային բալանսի կարգավորման հետ:


Այդ նպատակով կվարձվի միջազգային մասնագիտական կազմակերպություն, կստեղծվի փորձագիտական խումբ, ջրամբարի կառուցման և շահագործման աշխատանքները կբավարարեն միջազգային արդի չափանիշները:


Քննարվող կարևորոգույն հարցերից է խմելու ջրի ուղղությամբ հանրապետությունում վարվող ռազմավարությունը:

Հանրապետության շուրջ 560 համայնքներ ներգրավված չեն ջրասպասարկում իրականացնող ընկերությունների գործունեության տարածքներում: Առաջիկայում դրամաշնորհային միջոցներով նախատեսվում է 50 համայնքներում իրականացնել ջրամատակարարման և ջրահեռացման համայնքահեն ծրագրեր, որին կհաջորդի առավել ընդգրկուն վարկային ծրագիրը: Այս խնդիրների լուծման, ինչպես նաև կապված խմելու ջրի միասնական՝ մեկ օպերատորով կառավարաման անցնելու հետ, անհրաժեշտություն կա հզորացնելու կոմիտեի կարողությունները: Հզորացման գործընթացն իրականացվելու է դարձյալ դրամաշնորհային միջոցներով: Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին քննարկել առաջիկայում կոմիտեի կազմում նոր կառույց ստեղծելու հարցը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետորեն վերահսկել և կոորդինացնել ինչպես վարձակալման տրված գույքի կառավարման, այնպես և պայմանագրից ծագող պարտավորությունների կատարումը:

 

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

 

 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ