ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Վերականգնվել է ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի այգեգործական ընկերության խորքային հորը

01.07.2015

ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի այգեգործական ընկերության անդամները ս.թ. ապրիլի սկզբին դիմել են ՀՀ վարչապետին՝ խնդրելով աջակցել իրենց 60 հա ոռոգելի հողատարածքները ջրով ապահովելու համար:


ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի համաձայն, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետները, տեղում կատարել են ուսումնասիրություններ և այդ տարածքների ոռոգման համար ջրաղբյուր է ընտրվել հարևանությամբ գտնվող տեխնիկապես անշահագործելի, խցանված խորքայի հորը:


Այնուհետև, ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 489-Ն որոշման համաձայն, ՀՀ պետական բյուջեից 11.2 մլն դրամ գումար է հատկացվել տվյալ խորքային հորը մաքրելու, նոր խորքային պոմպով կահավորելու, էլ. սնուցմամբ ապահովելու, ինչպես նաև մինչև այգեգործական ընկերության տարածքի ջրաբաշխիչ ցանց շուրջ 300 մ երկարությամբ խողովակ կառուցելու համար:


Աշխատանքներն իրականացվել են 2 փուլով:


Առաջին փուլով՝ մինչև հունիսի 1-ը ընկերությանը հնարավորինս շտապ ոռոգման ջուր մատակարարելու համար խորքային հորը մաքրվել է և իջեցվել է ժամանակավոր պոմպ:


Երկրորդ փուլում հիմնավորապես իրականացվել են նախատեսված բոլոր աշխատանքները՝ տեղադրելով նոր խորքային պոմպ:


Ըստ նախնական գնահատականների, հորի թողունակությունը պետք է լիներ 20 լ/վրկ, աշխատանքների ավարտին այն փաստացի կազմել է 40 լ/վրկ, ինչը կրկնակի արդարացնում է ՀՀ պետական բյուջեից այդ նպատակով հատկացված գումարների արդյունավետությունը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 


Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ