ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

<<Ոռոգման համակարգերի վերականգնում և բարելավում>> ծրագրի նախագծի քննարկում Ջրային տնտեսության պետական կոմիտեում

16.06.2015 <<Ոռոգման համակարգերի վերականգնում և բարելավում>> ծրագրի նախագծի քննարկում Ջրային տնտեսության պետական կոմիտեում

Արարատյան հարթավայրի ոռոգման ջրապահանջարկի բավարարման նպատակով արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել են Վեդու ջրամբարի կառուցման գործնական քայլեր: Ծրագիրն իրականացվում է Զարգացման Ֆրանսիական Գործակալության ֆինասավորմամբ, 5 տարվա կտրվածքով, 29 մլն խ/մ ջրի ամբարման հեռանկարով:


Նույն ծրագիրը նախատեսում է նաև 10 կմ երկարությամբ ջրի փոխադրման համակարգի կառուցում, սակայն բաց են մնում ջուրը ջրօգտագործողներին հասցնող երկրորդ կարգի ջրանցքների վերականգնման, ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման, ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնման, պոմպակայանների վերակառուցման, նոր տեխնոլոգիաների կիրառման, խորքային հորերի վերազինման և SCADA համակարգի տեղադրման աշխատանքները: Սրանք այն ներդրումներն ու գործողություններն են, որոնցով պայմանավորված՝ էապես կմեծանա կատարված ներդրումների տնտեսական արդյունավետությունը, ամբարված ջուրը նվազագույն ջրակորուստներով ջրօգտագործողին հասցնելը:


Այս խնդիրների լուծման նպատակով ՋՏՊԿ-ում կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը հունիսի 17-ին Եվրոպական Ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկեց <<Ոռոգման համակարգերի վերականգնում և բարելավում>> ծրագրի նախագիծը:


Նախագծի առաջնային նպատակը Վեդիի ջրամբարից ջուրը ջրօգտագործողներին առանց կորուստների ու մատչելի մատակարարելն է: Ծրագրով լուծելիք խնդիրներն ամբողջությամբ ինտեգրվում են ոռոգման ջրի ուղղությամբ իրականացվող գործողությունների ազգային ծրագրում, որի թիրախային նպատակներն են նաև՝


- փոխադրող քայքայված համակարգի վերականգնում՝ ջրակորուստների կրճատման նպատակով,
- կախվածության թուլացում հոսանքատար մեխանիկական ոռոգումից, անցում ինքնահոս ոռոգման,
- այլընտրանքային ոռոգում չունեցող տարածքներում պոմպակայանների արդիականացում,
- նոր տեխնոլոգիաների կիրառում ոռոգման համակարգում:


ԵՆԲ-ի հետ քննարկվող ծրագրի առաջին փուլով նախատեսվում է Վեդիի և Արարատի տարածքներում, որտեղ փոխադրման կորուստները կազմում են 25-50%, վերականգնել 60 կմ երկրորդ կարգի ջրանցքներ: Ջրանցքների վերականգնումից հետո կստեղծվի 10700 հա ոռոգելու լրացուցիչ հնարավորություն:


Ծրագրով նմանատիպ գործողություններ են պլանավորվում նաև հանրապետության այլ մարզերում: Կառուցելով Հալավարի (Ապարանի տարածաշրջան), Թավշուտի (Շիրակի մարզ) և Ավշար-Այգեվանի (Արարատի մարզ, Հրազդան-Արաքս կոլեկտորի վրա) ինքնահոս համակարգերը՝ կտնտեսվի 700 հազար կվտ/ժ էլեկտրաէներգիա, կերաշխավորվի 3300 հա-ի ոռոգում:


Անմխիթարական վիճակում է ներտնտեսային ոռոգման ցանցը: Արարատյան դաշտավայրում կնորոգվի և կկառուցվի 94 կմ ներտնտեսային ցանց, որի շնորհիվ համայնքներում կոռոգվի 8000 հա տարածք:


Ծրագիրը նախատեսում է նաև Արարատյան դաշտավայրում այլընտրանքային ոռոգում չունեցող տարածքների համար 3 պոմպակայանների կառուցում՝ Արազափ I, Թալին I, Ղարա-Ղալա: Դրա շնորհիվ կապահովվի շուրջ 5000 հա հուսալի ոռոգում, կկատարվի նաև պոմպակայանների տակ գտնվող օրվա կարգավորիչ ջրավազանների (ՕԿՋ) վերանորոգում:


Նոր տեխնոլոգիաների կիրառման բաղադրիչը պետք է աջակցի մատակարարված ջրի արդյունավետ օգտագործմանը՝ մակերեսային ոռոգման եղանակից աստիճանաբար անցում կատարելով նոր տեխնոլոգիաներով ոռոգման: Ծրագիրը կներառի 23 համայնքներ Արարատ և Վեդի ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում: Սա հնարավորություն կտա ֆերմերներին վերանայել նաև մշակաբույսերի տեսակային կազմը:


Խորքային հորերի վերազինման և SCADA համակարգի տեղադրման շնորհիվ նախատեսվում է վերականգնել Արարատ և Վեդի ՋՕԸ-երի սպասարկման տարածքի 10 համայնքների 43 խորքային հորեր, որով կկրճատվի օգտագործվող ջրի ծավալը 30-40 %-ով, 1.9 մլն կվտ/ժ-ով կնվազի էլեկտրաէներգիայի ծախսը:


Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին գործադրել լրացուցիչ ջանքեր՝ հնարավորինս արագացնելու ծրագրի ներդրումը:

 

 


Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ