ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլը մեր մասին

Նախագահ Սարգսյանը Վեդիում մասնակցել է վերջին 30 տարում առաջին անգամ կառուցվող ջրամբարի հիմնարկեքին

29.03.2017

30 տարում առաջինը, որ կառուցվում է զրոյից, 50 հազար գյուղացիական տնտեսությունների փրկությունը, 7 500 հա հողատարածքի ոռոգումն ապահովողը՝ կարևոր շտրիխներն ու պատմական թվերն են գրվում հուշաթերթիկում, դրվում պարկուճի մեջ ու հավերժացվում կառուցվող ջրամբարի հիմքում:

 

Արարատ, Վեդի, ռազմավարական նշանակության ջրամբար: Սովետի նախագծի վրա 26 տարվա փոշի կար, այն սկսեցին մաքրել 4 տարի առաջ: Նախ ուսումնասիրվեց ջրամբարի, ոռոգման համակարգի վիճակը, հետո ստորագրվեց վարկային համաձայնագիրը: Դրանում ֆիքսված գումարը 90 միլիոն եվրո է: Արարատի գյուղերի համար կարևորագույն ջրամբարը կառուցվի Զարգացման ֆրանսիական գործակալության վարկով ու կառավարության համաֆինանսավորմամբ: Այդպիսով, մարզում մեկ ընդ միշտ կփակվի ոռոգման թեման:

 

Նախագծերը Նախագահը երկար զննեց: Մասնագետները Սերժ Սարգսյանին պատմում են` մոդեռն ինչ փորձ է կիրառվելու, ինչպես է երաշխավորվելու կառույցի արդյունավետությունն ու անվտանգությունը:

 

Ջրամբարի կառուցումը կլինի մի քանի երնեկ` մի տեղում: Տարեկան մեկ միլիարդ դրամ կտնտեսեն, որ հիմա ծախսում են` 15 պոմպակայան շահագործելու վրա: Ջրի կորուստը կիսով չափ կնվազի, բերքատվությունը կավելանա, Սևանի էկոլոգիական բալանսը կապահովվի, ջրամբարը կառուցելու փուլում 250 հոգի գործ կունենա` 250 հազար դրամ աշխատավարձով:

 

Ռազմավարական նշանակության ջրամբարը կառուցելիս` Հայաստանը միայնակ չէ: Արվում է համատեղ ուժերով` ֆրանսիացի ու իրանցի գործընկերների հետ: Ծրագիրն ավարտելու համար տրված է 4 տարի:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ