ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլը մեր մասին

Նախատեսվում է սկսել Գեղարդալճի, Քաղցրաշենի, Բաղրամյան-Նոյակերտի և Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգերի նախագծման ու կառուցման գործընթացները

10.07.2016 Նախատեսվում է սկսել Գեղարդալճի, Քաղցրաշենի, Բաղրամյան-Նոյակերտի և Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգերի նախագծման ու կառուցման գործընթացները

ՀՀ-ում կենսական նշանակություն ունեն ջրամբարաշինական ծրագրերը: Այս առումով մեծ նշանակություն ունի վերջերս վերականգնված և վերակառուցված Մարմարիկի 24 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարը, ինչի մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Ջրային տնտեսության ԾԻԳ-ի շինարարության, տեխվերահսկման ավագ ճարտարապետ Վարազդատ Մկրտչյանը:

 

«Ներկայում առաջնահերթության կարգով նախաձեռնվել են Վեդիի, Կապսի, Եղվարդի և Մարմարիկի ջրամբարաշինական աշխատանքները: Կապսի ջրամբարի վերականգնման մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստում, շինարարության վերահսկողություն» մրցութային փաթեթը ընթացքի մեջ է: Մրցութային փաթեթի հաստատումից հետո նախատեսվում է մանրամասն նախագիծն ավարտել 2016թ. երկրորդ կիսամյակում, որից հետո կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը: Ջրամբարի պատվարային հանգույցն առաջին փուլում նախատեսնվում է կառուցել 25 մլն մ³ ծավալի համար: Նշված պատվարը կկառուցվի այնպես, որ հետագայում հնարավոր լինի այն բարձրացնել` հասցնելով ջրամբարի ծավալը 60 մլն մ³-ի »,- ասաց նա:

 

Ինչպես նշեց Վ. Մկրտչյանը, շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի և այն թույլ կտա ընդգրկել ավելի քան 5 հազար հա նոր ոռոգելի տարածքներ, ինչպես նաև բարելավել ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովությունը:

 

Խոսելով նաեւ «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարություն» ծրագրից՝ նա ասաց, որ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ֆինանսավորմամբ ավարտվել է տվյալ ծրագրի շրջանակում նախատեսված տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրությունը. «Ֆրանսիական Զարգացման գործակալության (AFD) կողմից տրամադրված վարկի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման միջոցներով նախատեսվում է սկսել Վեդիի 29 մլն մ³ ընդհանուր ծավալով ջրամբարի կառուցումը 2016 թվականին և ավարտել շինարարությունը 5 տարում: Այն կապահովի Արարատյան հարթավայրի ավելի քան 4.0 հազ. հա հողակտորների ոռոգումը, այդ թվում՝ 2.8 հազ. հա տարածքի մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս ոռոգման եղանակով»:

 

Իր խոսքի ընթացքում ԾԻԳ-ի շինարարության, տեխվերահսկման ավագ ճարտարապետը ներկայացրեց նաեւ Եղվարդի ջրամբարի վերակառուցման ու Մաստարայի ջրամբարի կառուցման մանրամասները. «Եղվարդի 90 մլն մ³ ընդհանուր ծավալով անավարտ ջրամբարի վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և ճապոնական JICA (Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ 2014 թվականի հունիս ամսից սկսվել են իրագործելիության ուսումնասիրությունները, որին պետք է հաջորդի մանրամասն նախագծման փուլը: Ներկայումս հետազոտական թիմը Հայաստանում ավարտել է ջրամբարի վերաբերյալ նյութերի հավաքագրման աշխատանքները: Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունները կավարտվեն մինչև 2017 թվականի մայիս ամիսը, իսկ մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին: Եղվարդի ջրամբարի կառուցման աշխատանքները կսկսվեն 2018 թվականին, որի շինարարության ընդհանուր տևողությունը պլանավորված է 5 տարի: Ջրամբարի վերակառուցումը թույլ կտա շուրջ 12.2 հազ. հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս եղանակով:

 

Մաստարայի 10.2 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարի կառուցման հարցը քննարկվում է Եվրասիական զարգացման բանկի հետ: Ջրամբարի կառուցումը թույլ կտա Արմավիրի մայր ջրանցքի 27-րդ կիլոմետրից հետո գտնվող համայնքներին մատակարարել ոռոգման ջուր ինքնահոս եղանակով՝ շահագործումից հանելով խորքային հորերը, իսկ Արարատյան ստորգետնյա ավազանից ջրառը պակասեցնել տարեկան շուրջ 5,3 մլն մ³-ով»,- ասաց նա:

 

Նշենք, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում նախատեսնվում է մեկնարկել Գեղարդալճի, Քաղցրաշենի, Բաղրամյան-Նոյակերտի և Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգերի նախագծման ու կառուցման գործընթացները, ինչը հնարավորություն կտա այդ տարածքներում մեխանիկական եղանակով ոռոգումը փոխարինել ինքնահոսով:

 

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ orer.am

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ