ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլը մեր մասին

Այս տարի ևս Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու կարիք չի լինի

28.06.2016 Այս տարի ևս Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու կարիք չի լինի

Երկու-երեք տարի առաջ մոտավորապես այս օրերին հայաստանյան նաև քաղաքական օրակարգի անբաժան մաս էր դառնում Սևանա լճից ջիր հավելյալ քանակություն բաց թողնելու թեման: Իհարկե, նաև մասնագետները պետք է բացատրեն, բայց վերջին մեկ-երկու և ընթացիկ տարին տեղումնառատ է: Ուրեմն` այս իրավիճակն ի՞նչ էֆեկտ է ունեցել Սևանի վրա. Պատկերը մեզ հետ ունեցած զրույցում ներկայացրեց ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

ՋՐԱՄԲԱՐՆԵՐԸ ԼՑՎԱԾ ԵՆ
-Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ներկայումս Սևանի մակարդակն ավել է 0.17սմ-ով: Այսօրվա դրությամբ իրականացրել ենք մոտ 15,4 մլն խմ ջրառ: Հիշեցնեմ` օրենքը թույլատրում է տարեկան Սևանից վերցնել մինչև 170 մլն խմ ջուր: Անցած տարի վերցրել ենք առավելագույն թույլատրվածից 3 մլն խմ-ով պակաս: Դա լավ ցուցանիշ է, առավել ևս, որ, ինչպես նկատեցիք, իրոք եղել են սակավաջուր տարիներ, երբ կառավարությունը ստիպվածէ եղել օրնսդիրին դիմել` ոռոգման համար հավելյալ ջրառի թույլտվության խնդրանքով: Ու այս տարի ևս լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն, կարծում եմ, չենք ունենա: Համենայնդեպս՝ տարին դեռ տեղումնառատ է, իսկ ջրամբարների լցվածության ներկայիս մակարդակը թույլ է տալից լավատեսական հույսեր ունենալ: Առավել ևս, որ տարվա ընթացքում՝ մինչ այս պահը ներկայումս անցած տարվա համեմատ Սևանից մոտ 23 մլն խմ-ով քիչ ջուր ենք վերցրել: Իսկ դա թույլ կտա տևական շոգերի դեպքում ավելի լայն ծավալով ջրամատակարարում իրականացնել` բացառելով գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման հետ կապված խնդիրները:

- Դրականորեն արտահայտվեցիք ջրամբարների լցվածության ներկայիս մակարդակի մասին…
- Այո: Օրինակ` ամենամեծ` Ախուրյանի ջրամբարը, որ վերջին վեց տարիներին չէր ծանրաբեռնվել, ներկայումս պարունակում է առավելագույն ծավալով ջուր` 525 մլն խմ: Եվ դա այն դեպքում, երբ արդեն բավականին մեծ ծավալով ջրառ մինչ այս իրականացվել է: Գործնականում ամբողջովին ծանրաբեռնված է նաև 24 մլն խմ ծավալով Մարմարիկի ջրամբարը, որն անմիջական ազդեցություն ունի Սևանի ջրառի վրա: Սևանից ոռոգվող տարածքների ծածկման տիրույթում գտնվող ջրամբարներից՝ Ազատի 70 մլն խմ ծավալով ջրամբարն այս պահին պարունակում է մոտ 67 մլն խմ ջուր, թեև արդեն մոտ 40 մլն խմ-ի ջրառ ունեցել ենք: Եվ միայն Ապարանի ջրամբարի լցվածությունն է մի փոքր պակաս` 55-60 տոկոս: Բայց էլի խիստ պահանջարկի օրերին այն բավականին լուրջ օգնություն ցույց կտա: Եվ այդպես շարունակ: Այսինքն` կարելի է ասել, որ ջրամբարային համակարգը լիովին պատրաստ է ոռոգման համակարգին, և դա, կրկնում եմ, էականորեն կթեթևացնի Սևանի բեռը:

- Սակայն կա մեկ այլ բնույթի դժգոհություն, չնայած դա հին արմատներ ունի: Նկատի ունեմ, որ մասնագետները, հասարակական կազմակերպությունները մշտապես բողոքում են մեր ջրային պաշարների ոչ լիարժեք օգտագործումից: Այլ կերպ ասած, որ ամեն տարի ջրի մեծ ծավալներ Հայաստանից անտեղի հոսում է դուրս:
- Իհարկե` այդպես է: Մեր հանրապետությունն ունի տարեկան մոտ 16-17 մլրդ խմ ջրի շրջանառություն, որի 1/3-ը հազիվ ենք կարողանում օգտագործել: Այդ արտահոսքը նվազեցնելու համար պետք է կարողանանք ջուրն ամբարել. մակերեսային հոսքի ջրերը երկրի տարածքում պահելու այլ տարբերակ պարզապես չկա: Օրինակ` խոսեցի Ազատի ջրամբարի մոտ 100 տոկոսանոց լցվածությունից, ինչը նշանակում է, որ դեպի այնտեղ հոսող ջրի հավելյալ ծավալներն ամբարելու հնարավորություն պարզապես չկա, և այդ հավելյալ ջուրն ի վերջո հայտնվելու է Արաքս գետում` հեռանալով Հայաստանից: Հենց այդ խնդիրը լուծելու համար է, որ կառավարությունը որդեգրեց ջրամբարների շինարարության գործընթացն ակտիվացնելու քաղաքականություն, ինչքան էլ, որ այն թանկարժեք և ժամանակ պահանջող աշխատանք է: Ու ներկայիս ծրագրերի մեջ մտնում է չորս ջրամբարների կառուցում` առաջիկա 4-5 տարիներին: Այս տարի նախատեսված է դրանցից առաջինի` Վեդու ջրամբարի աշխատանքների մեկնարկը, ինչը հնարավորություն կտա հավելյալ 29 մլն խմ ջուր ամբարել, և այն նույնպես ամնիջական ազդեցություն կունենա Սևանի ջրառի վրա:

ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԼՈՒԾԻ՞ ՋՐԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՐՑԸ

-Ոռոգումից անցնենք խմելու ջրին: Հայտնի է, որ հայտարարված է մրցույթ, որով հանրապետության ողջ տարածքում խմելու ջրամատակարարումը կհանձնվի մեկ օպերատորի: Ճի՞շտ է նման կենտրոնացումը:
- Հայտնի է, որ Երևանի ջրամատակարարումը վարձակալության էր տրված ֆրանսիական «Վիոլա» ընկերությանը: Հանրապետության մնացած հատվածի ջրամատակարարումը ևս հանձնված էր հավատարմագրված կառավարման: Այդ պայմանագրերի ժամկետները լրանում են, և նոր օպերատորի անհրաժեշտություն կա: Հետևաբար՝ հայտարարվեց մրցույթ` 15 տարի ժամկետով նոր օպերատոր ունենալու համար, և առաջիկա մեկ-երկու ամիսներին արդեն կսկսեն լուծումները տեսանելի դառնալ: Սկզբունքը Հայաստանում մեկ միասնական օպերատոր ունենալն է` միասնական սակագնով:

- Ժամանակին, երբ ջրամատակարարման համակարգի օպերատորները նոր միայն գալիս էին Հայաստան, խոսվում էր, որ նրանց ներկայացվող հիմնական պահանջներից պետք է լինի ջրակորուստների նվազեցումը այն առումով, որ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների պատճառով ունեինք 80 տոկոսի կարգի կորուստներ, իսկ դա, բնականաբար, միանգամից գերբարձր սակագներ էր պարտադրում: Բայց հետագայում պարզվեց, որ պայմանագրերում` կորուստների հետ կապված, ոչ մի հստակ պայման էլ չկա, և անցել է 10 տարի, իսկ 80 տոկոսի կարգի կորուստները, ինչպես եղել, այդպես էլ` մնում են: Որպես սպառող կարող եմ ասել, որ ինձ առհասարակ հետաքրքիր չէ, թե ով կկառավարի համակարգը: Հետաքրքիր է միայն, որ էժան և որակյալ ջրամատակարարում լինի, ինչն առանց կորուստների էական կրճատման պարզապես բացառվում է: Այսպիսով` այդ կարևորագույն հարցին գոնե այս նոր պայմանագրով լուծումներ նախատեսվա՞ծ են:

- Նոր պայմանագրում նախատեսված են բավականին կոշտ պայմաններ: Եվ բացի պայմանագրից նախատեսված է, որ ջրամատակարար կազմակերպությունը նաև պետք է լիցենզիա ստանա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Իսկ այդ լիցենզիան իր հերթին է ևս մի շարք կոնկրետ պայման-պարտավորություններ նախատեսում` հաշվի առնելով նաև անցած բլոր նախադեպերը: Այսինքն` Ձեր նշած կորուստները կամ` չհաշվարկվող ջուրը, ջրի վաճառքը և նման մի շարք այլ խնդիրներ ինչպես պայմանագրային, այնպես էլ` լիցենզիոն պարտավորություններում միանշանակ թիրախային են լինելու:



ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութի սկզբնաղբյուրը՝ iravunq.com

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ